Եվրամիությունը զուսպ է արձագանքում Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերմանը։
Ինչպե՞ս է Եվրամիությունը գնահատում ռուս խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու որոշումը։
Ադրբեջանական Թուրան գործակալության հարցին ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն պատասխանել է հետևյալ կերպ.
«Այն, ինչ կարող ենք ասել, այն է, որ մենք ի գիտություն ենք ընդունում ԼՂ-ից ռուսական զորքերի դուրսբերման մասին հայտարարությունը։
Այնուհետև հավելում ենք, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն»:
0Comments