Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել

Մանրամասներ
կիրանց

Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն հոսպիտալացվել։