Հայտնի է, թե ինչ նոր պատժամիջոցներ է ԵՄ-ն քննարկում Ռուսաստանի դեմ

Մանրամասներ
ա

Բրյուսելը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը և հաջորդ շաբաթվա սկզբին նոր սահմանափակող միջոցներ կներկայացնի ԵՄ երկրներին։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան դիվանագետների։

Նոր պատժամիջոցները կարող են ներառել ռուսական նավթի ներմուծման «որոշակի արգելք», ինչպես նաև SWIFT միջազգային վճարային համակարգից ռուսական մի շարք բանկերի բացառումը։

Politico-ի աղբյուրներից մեկի համաձայն՝ պատժամիջոցների հաջորդ փաթեթը ԵՄ երկրներին կներկայացվի երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, որից հետո մասնակից երկրները կկարողանան քննարկել այն մեկ շաբաթվա ընթացքում, հնարավոր է՝ ընդունել այն մինչև ուրբաթ՝ ապրիլի 29-ը։