«Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին»․ Հասմիկ Հակոբյան. Տեսանյութ
Մայիսի 15, 2025

«Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին»․ Հասմիկ Հակոբյան. Տեսանյութ

Լևոն Քոչարյանը փորձում է ուժեղ տղամարդու կերպար կերտել, ուժեղ տղամարդը չի կարող թաքնվել կանանց թիկունքում։ Նման կարծիք հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ՔՊ-ականների միջև տեղի ունեցած միջադեպին։

«Լևոն Քոչարյանի պահվածքին եկեք դիտենք իբրև մանկական տրավմայի։ Բռնարարի ընտանիքում մեծացած երեխան կարող է նման դրևորումներ ունենալ․․․

Պարո՛ն Ռոբերտ Քոչարյան, մենք պետք է մեր կյանքն այնպես ապրենք, որ մեր երեխաները չամաչեն, որ իրենց հայրանունն են կրում։ Լևոն Քոչարյանն անընդհատ քննադատում է, որ մենք դիմում ենք որպես Քոչարյանի որդի։

Ուզում եմ ասել, պարո՛ն Լևոն Քոչարյան, քեզ հիշում են երկու կերպ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կամ, մաքսիմում, Սիրուշոյի ամուսին։

Բայց ամեն ինչ կորած չէ, կարող ես քո անունը կերտել»,- ասաց նա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս