ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է, որ խոշոր ընկերությունների հետ ակնկալվող առևտրային գործարքների միջոցով ԱՄՆ կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ։
«Այս ուղևորության շնորհիվ մենք կավելացնենք ավելի քան 1 տրիլիոն դոլար՝ մեր երկրում ներդրումների և մեր արտադրանքի գնման առումով», - ասել է Թրամփը, որին խոսքերը մեջբերում է Reuters-ը:
Միջոցառմանը ներկա են եղել ամերիկացի գործարարներ՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Թրամփը փաստաթղթեր է ստորագրել ԱՄՆ տնտեսության մեջ Սաուդյան Արաբիայի 600 միլիարդ դոլարի ներդրման վերաբերյալ։
«Փաստաթղթերը ստորագրվել են Էր-Ռիադում և ներկայացնում են երկրների միջև գործընկերության նոր ոսկե դարաշրջանը» , հայտնել են Սպիտակ տանը:
Համաձայնագրերը ներառում են ներդրումներ ԱՄՆ էներգետիկ ենթակառուցվածքներում և առողջապահական ծրագրերում։
Բացի այդ, ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են 142 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մեծ համաձայնագիր, որը նախատեսում է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությունների և սարքավորումների մատակարարում Էր Ռիադին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի զինված ուժերի ուսուցում և աջակցություն: