Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նալբանդյան–Ջանֆիդա համայնքներում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Գագիկ Սուրենյանը։
Ավելի վաղ, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ը հայտնել էր որ մայիսի 14-15-ին Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։