Ուկրաինան չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած տարածքները. Մակրոն
Մայիսի 14, 2025

Ուկրաինան չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած տարածքները. Մակրոն

Ուկրաինայի իշխանությունները հասկանում են, որ չեն կարող վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած իրենց բոլոր տարածքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, բայց մենք չենք ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել», - ասել է Մակրոնը TF1 հեռուստաալիքին։

Նրա կարծիքով՝ ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, և Կիևը պետք է «լավագույն դիրքում լինի բանակցություններին վերադառնալու համար, ինչը «թույլ կտա լուծել տարածքային խնդիրները»։

Մակրոնը նաև հայտարարել է, որ պատրաստ է «մոտ օրերս» ԵՄ մակարդակով նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սակայն հավելել է, որ կցանկանար դա անել ԱՄՆ-ի հետ միասին։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները ներկայումս բանակցություններ են վարում Վաշինգտոնի վարչակազմի և ամերիկացի սենատորների հետ՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ուժեղացման հետ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Իրանը այլընտրանք է գտել ԱՄՆ-ի՝ իր միջուկային ծրագիրը սահմանափակելու պահանջին

Տարադրամի փոխարժեքները մայիսի 14-ին

Ինչու է ֆաշիզմի դեմ հաղթանակը նսեմացվում Հանրայինի եթերում. Շարմազանովը փաստեր է հիշեցնում

Արարատում նման սելավ առաջին անգամ եմ տեսնում․ Գագիկ Սուրենյանը՝ անձրևի հետևանքների մասին

Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3 տարի ազատազրկման դատապարտվեց

Արին Բերդի փողոցում այրվել է բենզինի դատարկ ռեզերվուար

Թրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներ

Կյանքից հեռացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»` Խոսե Մուխիկան

Ուկրաինան չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած տարածքները. Մակրոն

Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբան

Արդարադատության նախարարը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ

Քաղաքային իշխանությունը քանդում է թենիսի կորտերը՝ առանց սեփականատիրոջը զգուշացնելու. Տեսանյութ

Ռուսաստանն ու Ուկրաինան մի շարք հանդիպումներ կանցկացնեն Ստամբուլում. «Ռիա նովոստի»

Ես լիովին կողմ եմ Իրանին, բայց այն միջուկային տերություն չի դառնա․ Թրամփ