Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան
Մայիսի 15, 2025

Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

Քանի որ «Հայաստան» խմբակցությունը որպես պոլի շոր է ծառայում Լևոն Քոչարյանի ու Ռոբերտ Քոչարյանի համար, պետք է անդրադառնալ Լևոն Քոչարյանին, թե չէ ինքն էդքան չկար։ Այս մասին այսօր՝ մայիսի 14–ին, Նյուզի փոխանցմամբ, Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Ի՞նչ է ասում Լևոն Քոչարյանը, ասում է թղթով սաղ ճիշտ է։ Ի դեպ, պարոն Ռուբինյան, մենակ դատախազությունը չի ասում, որ այդ ապօրինի գույքը ապօրինի է, այլ ասում է ամբողջ հայ ժողովուրդը։ Օրինակ ամբողջ հայ ժողովուրդը հիշում է, 2000-ականներին ոնց չէին թողնում ներկրել բջջային հեռախոսներ, որովհետև դա Սեդրակ Քոչարյանի մենաշնորհն էր, և ծանոթ էին գտնում, որ Սեթրակ Քոչարյանը զանգեր ոնց որ թե Արմեն Ավետիսյանին ու ասեր՝ խնդրում եմ էլի, այս մի 500 հատ հեռախոսը թողեք այս մյուս ֆիրման էլ ներմուծի։ 

Բոլորը շատ լավ հիշում են, որ օրինակ, Toyota-ի բացվելուց հետո բոլոր պետական պաշտոնյաները սկսեցին Toyota քշել, դժբախտաբար մինչև հիմա էլ քշում են, կամ բարեբախտաբար։ Պարզվում է՝ այդքան էլ վատ ավտոներ չեն, բայց այն ժամանակ պարտադրանքով էր։

Բոլորը շատ լավ հիշում են բիզնեսների խլելը, օրինակ Royal Armenia-ի հայտնի դեպքը, երբ էլի իրենց ինչ-որ կամ հենց իրենց կամ իրենց հետ աֆիլյացված մեկի համար բիզնես էին խլում, հետո էլ դատավորին զրկում իր պաշտոնից, որովհետև համարձակվել էր դեմ քայլ անել։

«Համբալի» մասով. ոչ միայն ապօրինի գույք ունեցողն է համբալ, այլ այն երկրի ղեկավարը, որ օրինակ երկու կոպեկի համար գույք է տալիս պարտքի դիմաց։

Կամ համբալ չի՞ արդյոք այն երկրի նախագահը, որ գազամուղի տրամագիծ է փոքրացնում ինչ-որ մի երկրի շահի համար, որ մենք այսօր այլընտրանք չունենանք։ Կամ էլ, օրինակ, բան, կեղծ փաստաթղթով, ընտրություն կեղծելով, նախագահ է դառնում, ո՞վ է այդ նախագահը, եթե ոչ համբալ։

Այստեղ լինել դեմքին կասեի, ու երկրորդ դեմքով կասեի, ոչ թե երրորդ դեմքով, բայց այստեղ չի։ Ի տարբերություն այդ ասածների, հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Մենք այո, նաև այդ պողպատի մանդատով լիքը հարց ենք լուծում, բաժնետոմսեր ենք հետ բերում այդ ռազմավարական օբյեկտների կոպեկներով սեփականաշնորհած։ Նաև ինքնիշխանություն ենք բարձրացնում մեր սահմանային կետերից օտար սահմանապահներին ուղարկելով իրենց հիմնական ծառայության վայրեր, փոխարինելով նրանց մեր սահմանապահներով»,– հայտարարեց Արսեն Թորոսյանը։ 

Նա, մասնավորապես, անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այսօրվա ելույթին՝ նշելով. «Փոքրիկ Քոչարյանը խոսում է նաև ինչ-որ մարդկանց շպրտելու մասին, երևի խաբնվել է իր տիկտոկյան գանտել բարձրացնելուն։ Որ մի երկու հատ գանտել է կարում բարձրացնի, գիտի, թե կարա մարդ շպրտի։ Վախենամ մի օր էդ գանտելը գլխին ընկնի, էնքան ծանր գանտել բարձրացնի, զգույշ եղեք, պարոն Քոչարյան։

Եվ վերջում, ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայհոյանք և դրան հայհոյանքով են պատասխանում։ Եվ երբ մեզ ասում են թուրք, իրենք նկատի ունեն հայհոյա՞նք, որ մեզ ասում են թուրք, դա հայհոյանք են ընկալում։ Ես էլ էդպես պաշտոնապես հայտարարում եմ, շատ պաշտոնապես բոլոր նախկին ասածներին և բոլոր վաղը մեզ թուրքը որպես հայհոյանք ասողներին, ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»,–ընդգծեց նա։

«Փոքրիկ Քոչարյանը խոսում է  ինչ-որ մարդկանց  շպրտելու մասին։ Երևի խաբնվել է իր  տիկտոկյան գանտել բարձրացնելուն։ Որ մի երկու գանտել է կարողանում բարձրացնել, գիտի կարող է մարդ շպրտի։

Ոմանք թուրք անվանելը դիտարկում են որպես հայհոյանք, ես ճի՞շտ եմ հասկանում, և դրան հայհոյանքով են պատասխանո՞ւմ։ Երբ որ մեզ ասում են թուրք, իրենք նկատի ունեն հայհոյա՞նք։  Որ մեզ ասում են թուրք, դա հայհոյանք են ընկալո՞ւմ։ 

Ես էլ այդպես պաշտոապես հայտարարում եմ՝ ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին, կամ որևէ այլ մարդու կասի թուրք, որպես հայհոյանք, դրա հերն էլ, մերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ...»։

Rate this item
(0 votes)

Լրահոս