Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի
Հուլիսի 14, 2025

Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի հետ բանակցություններում գերակայությունից հրաժարումն է. Արաղչի

By Մայիսի 31, 2025 128

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, ելույթ ունենալով Իմամ Խոմեյնիի դամբարանում՝ԱԳՆ պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ, ասել է, որ Թեհրանի դիրքորոշումը Վաշինգտոնի հետ միջուկային բանակցություններում «գերակայությունից հրաժարվելն է», տեղեկացրել է Mehr-ը։

Աբաս Արաղչին շաբաթ օրը բանակցությունների եւ ազգային իրավունքների մասին ելույթի ժամանակ ընդգծել է միջուկային հարստացման հարցում երկրի հաստատակամ դիրքորոշումը։

Նա նշել է, որ թեեւ շատ բան կարելի է ասել ուրանի հարստացման՝ որպես երկրի կարեւորագույն կարիքներից մեկի մասին, Իրանի բանակցային դիրքորոշումը, ըստ էության, գերակայությունից հրաժարումն է:

«Երբ նրանք ասում են, որ դուք չպետք է ունենաք ուրան հարստացնելու կարողություն, դա գերակայության ակտ է»,- ասել է Արաղչին:- Ասում են՝ անհանգստացած են։ Միայն այն պատճառով, որ նրանք մտահոգված են, պե՞տք է արդյոք, որ Իրանի ժողովրդին մերժեն ուրանի հարստացումը: Սա անընդունելի է իրանական ազգի համար»:

Արտգործնախարարը կրկնել է, որ Իրանը մերժում է միջուկային զենքը։

«Նրանք իրավունք չունեն զրկել Իրանի ժողովրդին օրինական իրավունքներից միայն իրենց վախերի պատճառով»,- ասել է Արաղչին։

Նա ավելացրել է, որ Իրանը կգործի վճռականորեն եւ իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ցուցումներին համապատասխան։

Իրանն ու ԱՄՆ-ն ուրբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես նախորդ փուլերում, բանակցություններում պատվիրակությունները գլխավորում էին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածաշրջանային բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

Իրանը քանիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում ամենափոքր ճկունություն անգամ չի դրսեւորի ուրանի հարստացման իր իրավունքի հարցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազ․ դոլարը

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը կործшնվել է թռիչքից հետո

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին