Lizzo-ն իր մերկությունը ցուցադրել է նոր տեսանյութով
Հուլիսի 12, 2025

Lizzo-ն իր մերկությունը ցուցադրել է նոր տեսանյութով

By Հուլիսի 11, 2025 25

Lizzo-ն հինգշաբթի օրը Instagram-ում մի տեսանյութ է հրապարակել, որը երկրպագուների շրջանում մեկ հարց է առաջացրել՝ արդյո՞ք նա ընդհանրապես հագուստ կրում է։

Գրեմմի մրցանակակիր 37-ամյա  երգչուհին, որը վերջերս էր հայտնել, որ փորձել է Ozempic, ցուցադրել է իր նիհարած կազմվածքը իր «Still Can’t Fuh» երգի ներքո նկարահանված թեժ տեսանյութում, գրում է Daily Mail-ը։

Մեջքով դեպի տեսախցիկն ուղղված Lizzo-ն նման է ժամանակակից Լեդի Գոդիվային, երբ նա դանդաղորեն ճոճում է ազդրերը մայրամուտի ներքո։ 

Տեսանյութում նա պատկերված էր պլատինե շիկահերի կեղծամով և շրջապատված է պարողների մի խմբով, որոնք նույնքան քիչ էին հագնված հազիվ՝ նկատելի լարերով և թափանցիկ բոդիներով։

Հագուստները այնքան թափանցիկ և փոքրիկ են, որ առաջացրել են երկակի կարծիքներ, իսկ օպտիկական պատրանքը քաոսի մեջ է գցել սոցիալական ցանցերը։

«Մերկ են, ես այնքան շփոթված եմ», - գրել է մի երկրպագու, մինչդեռ մեկ ուրիշը հավելել է. «Էլ ո՞վ է կարծում, որ նրանք մերկ են»։

Տեսանյութը հայտնվել է Լիզզոյի՝ սննդի հետ իր «բարդ հարաբերությունների» մասին խոսելուց մի քանի օր անց, երբ նա բացահայտել էր, թե ինչպես է նա նիհարել՝ երկրպագուներին հնարավորություն տալով ծանոթանալ նրա իր սննդակարգին և ապրելակերպին։

Rate this item
(0 votes)

Լրահոս