Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար
Նոյեմբերի 29, 2025

Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար

By Մայիսի 22, 2025 356

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Հայաստան կատարած երկօրյա այցի ավարտին հայտարարել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինտենսիվ և արդյունավետ հանդիպումների մասին։

Այս մասին հայտնում է իրանական IRIB-ը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի խոսքերը։

Նասիրզադեն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության վարչապետի, պաշտպանության նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումներին՝ նշել է, որ դրանց ընթացքում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտները, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի հետ։

«Համագործակցության զարգացման համար պայմաններն արդեն հասունացել են, և մենք հրավիրել ենք ՀՀ պաշտպանության նախարարին այցելել մեր երկրի պաշտպանական օբյեկտներ»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը։

Նասիրզադեն նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ՝ շեշտելով, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պետք է հարգվեն։

Ազիզ Նասիրզադեն, անդրադարձ կատարելով Հարավային Կովկասի կարևորությանը, հավելել է. «Այս տարածաշրջանը մեզ համար մեծ նշանակություն ունի թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ աշխարհառազմավարական առումով։ Որպես հատուկ պատմական և տարանցիկ դիրք ունեցող երկիր՝ Հայաստանը նույնպես կարևոր դեր է խաղում այս տարածաշրջանում։ Մենք նախկինում հայտարարել ենք, որ դեմ ենք աշխարհաքաղաքական և պատմական սահմանների ցանկացած փոփոխության և այս հարցը բարձրացրել ենք հայկական կողմի հետ բանակցություններում»։

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ Ազիզ Նասիրզադեի գլխավորությամբ, Հայաստան էր ժամանել մայիսի 20-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուկրաինայի պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ՝ Թրամփի խաղաղության ծրագիրը քննարկելու համար

ԱՄՆ իշխանությունները պահանջել են Երմակին հեռացնել աշխատանքից. պատճառը հայտնի է

Կատակերգու Զելենսկին ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ մնաց առանց «պրոդյուսերի»

Աբբաս Արաղչին ԵՄ բարձրաստիճան դիվանագետի հետ քննարկել է Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակը և Թեհրանի ատոմային դոսյեն

Թուրքիայում գտնվող Հռոմի Պապն այցելել է Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթ

Ուիթքոֆը կհանդիպի Պուտինի հետ հաջորդ շաբաթվա առաջին կեսին. Կրեմլ

Երմակը հրաժարականից հետո հայտարարել է, որ մեկնում է ռազմաճակատ

Ռուբիոն բաց կթողնի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հանդիպումը․ Reuters

Ինչպես «գեյ» ոչխարները «նվաճեցին» Նյու Յորքի նորաձևության ցուցադրությունը

ՌԴ-ում աշխատող ռուսաստանցիների և ԵԱՏՄ քաղաքացիների եկամտահարկը կհավասարեցվի

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է վիզա ստացած քաղաքացիներին

Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիա է ընթանում

Թուրքիան նոր կամիկաձե ԱԹՍ-ներ է արտադրել