Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը` Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ
Նոյեմբերի 09, 2025

Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությունը` Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ

By Մայիսի 20, 2025 236

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հնչեցրած գնահատականների առնչությամբ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ լրագրողական կազմակերպությունների հասցեին։ Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարը նախ դժգոհություն է հայտնել ներքոստորագրյալներիս՝ ապրիլի 22-ին տարածած հայտարարությունից, որում քննադատվում էր Կառավարության ապրիլի 17-ի որոշումը «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ ստեղծելու մասին։ Ըստ բանախոսի՝ այդ քննադատությունը պայմանավորված է եղել նրանով, որ մենք մասնակցություն չենք ունեցել սույն գործընթացին։ Սա ակնհայտ խեղաթյուրում է վերոհիշյալ հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև՝ բուն խնդիրը։

Իրականում հայտարարության իմաստն այն էր, որ եթե պետությունը որոշել է ձևավորել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, ապա դրանից օգտվելու իրավունք ու հնարավորություն պետք է ունենան բոլոր տեսակի լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ստեղծել մշակութային, կրթական, մանկական, մարզական և այլ հանրային նշանակություն ու հետաքրքրություն ունեցող բովանդակություն։

Անընդունելի են նաև Տիգրան Հակոբյանի և Պետրոս Ղազարյանի պնդումները մեկ այլ հարցի վերաբերյալ, թե լրագրողական կազմակերպությունները ձայն չեն բարձրացնում ընդդեմ ապատեղեկություն տարածող, սանձարձակ վարքագիծ դրսևորող, մասնագիտական էթիկան խախտող լրագրողների կամ լրատվամիջոցների։ Դժվար է ասել՝ սա անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու և մարդկանց ապակողմնորոշելու փորձ։ Ամեն դեպքում նշենք, որ այդ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, դրանց անդրադարձել ենք բազմաթիվ հայտարարություններում, փորձագիտական եզրակացություններում ու այլ փաստաթղթերում, որոնք լայնորեն լուսաբանվել են և տեղադրված են բաց աղբյուրներում։ Պայմանավորված թեմաներով՝ մենք թիրախավորվել ենք և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ տարբեր ճամբարների հետ ասոցացվող լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից։ Սակայն դրանից մեր սկզբունքային դիրքորոշումները չեն կարող փոխվել։

Առավել անընդունելի են Տիգրան Հակոբյանի կողմից մեր գործընկեր կազմակերպություններից մեկին՝ Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունք դրսևորելը։ Այն, որ հաղորդման մասնակիցները տեղյակ չեն, թե ինչով է զբաղվում Գորիսի մամուլի ակումբը, դա նրանց իրազեկվածության խնդիրն է, սակայն հասարակական ոլորտում մարզային այդ կառույցը ճանաչված է թե՛ լրագրողական, թե՛ սոցիալական և հումանիտար, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված գործունեությամբ։ Հենց դրա համար է մարզային այս կառույցը միջազգային դոնոր կազմակերպությունից խոշոր դրամաշնորհ ստացել, ինչը խոսում է Գորիսի մամուլի ակումբի ոչ միայն կարողությունների ու հմտությունների, այլև տասնամյակների ընթացքում ձեռք բերած վստահության մասին, և սա չպետք է անհիմն կասկածամտության ու չարախոսության թեմա դառնա։

Հորդորում ենք Տիգրան Հակոբյանին որևէ ՀԿ-ի բյուջեն դիտարկելիս ուշադիր ծանոթանալ նաև կազմակերպության գործունեությանը, այլապես դրա վերաբերյալ դատողությունները խիստ խոցելի են դառնում։ Ինչ վերաբերում է հարկատուների հաշվին գործող պետական մարմնին, ապա հասարակությունը և մենք՝ որպես մասնագիտացված կազմակերպություններ, իրավասու ենք պահանջել դրա ղեկավարից՝ ապահովել ՀՌՀ-ի պատշաճ գործունեությունը, այդ թվում՝ տեսալսողական լրատվամիջոցների եթերում բազմակարծությունը, հեռուստածրագրերը զերծ պահել գռեհկաբանությունից և նպաստել մեդիադաշտում իրական բարեփոխումներին, այլ ոչ թե զբաղվել ինքնագովեստով և նոր, պատժիչ լիազորություններ ակնկալել իշխանություններից»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ

2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն, հաստատվեց հրադադար

Իրանը բանակցություններ է վարում Չինաստանի հետ Chengdu J-10C կործանիչներ ձեռք բերելու շուրջ. Sepah Pasdaran

Սպիտակ տան մամուլի քարտուղարը ВВС հեռուստաալիքն անվանել է «100 տոկոսով կեղծ» լրատվամիջոց

Ոչ թե տպավորություն է ստեղծվում, այլ հիմնավոր իրողություն է այն, որ Դավիթ Համբարձումյանին պարզապես ցանկացել են չեզոքացնել քաղաքական գործընթացներից․ փաստաբան

Թուրքիան ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

Շաթդաունը ԱՄՆ–ի տնտեսությանն սպասվածից ավելի մեծ վնաս կհասցնի. Սպիտակ տուն