Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանը 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում ևս նոյեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 8-ի ցերեկը կլինի18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։
