Վրաստանում մարդասպանի ազգականները ծնկի են իջել զոհի ընտանիքի առաջ
Հուլիսի 13, 2025

Վրաստանում մարդասպանի ազգականները ծնկի են իջել զոհի ընտանիքի առաջ

By Ապրիլի 27, 2025 421

Հանցագործությունը կատարվել է Սուրբ Զատկի օրը։ Կազբեկի շրջանում դաժանորեն սպանվել է 47-ամյա տղամարդ։ Նա ստացել է ավելի քան տասը դանակի հարված և հիվանդանոցում մահացել արյան կորստից։

Վրաստանի հյուսիս-արևելքում՝ Ստեփանծմինդայում (Կազբեկ), սպանության մեջ մեղադրվողի ազգականները ծնկի են իջել և գլուխ խոնարհել զոհի ընտանիքի առաջ։

Կադրերն անմիջապես տարածվել են սոցցանցերում։ Կասկածյալ 33-ամյա Պաատա Քուշաշվիլիի տոհմից մոտ 20 տղամարդ եկել են տուն, որտեղ տեղի է ունեցել հանգուցյալ 47-ամյա Գիա Խաիկաշվիլիի հոգեհանգստի արարողությունը:

Որոշ ժամանակ անց երկու ընտանիքների ավագ տղամարդիկ միմյանց ձեռք են սեղմել և գրկախառնվել:

Խաիկաշվիլին և Քուշաշվիլին հարևաններ են եղել։ Նրանց միջև վիճաբանություն է սկսվել ապրիլի 20-ին՝ Զատկի տոնական խնջույքի ժամանակ։

Պաատան իր հարևանին դանակի ավելի քան 10 հարված է հասցրել և փախել հանցագործության վայրից։ Խաիկաշվիլին մահացել է հիվանդանոցում արյան կորստից։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ողբերգության պատճառ է դարձել «չկատարված խոստման շուրջ վեճը»: Իրավապահները երկու օր անց ձերբակալել են կասկածյալին։

Կազբեկում հատկապես ուժեղ է համայնքային համերաշխությունը, և նման ավանդույթը թույլ է տալիս հաշտվել և կանխել արյունալի թշնամությունը:

Rate this item
(0 votes)
Last modified on Կիրակի, 27 Ապրիլի 2025 13:37

Լրահոս

Ֆոտո

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Թրամփը հայտարարել է ԵՄ-ից և Մեքսիկայից ներմուծման 39% մաքսատուրքերի մասին