Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն
Հուլիսի 14, 2025

Հայաստանում հայտնի դերասաններից մեկին բերման են ենթարկել ոստիկանություն

By Փետրվարի 07, 2025 101

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, որ Աբովյան քաղաքում «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է կեղծ համարանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ պարզվում է նշված ավտոմեքենայի գտնվելու վայրը ու պարեկները Երևան-Սևան Մ4 մայրուղու 14 կմ հատվածում սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցնում են նշված ավտոմեքենան և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Վարորդի ներկայացրած Ռուսաստանի Դաշնության կողմից տրված տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի ստուգմամբ պարզվում է, որ փաստաթուղթը կեղծ է, իսկ նշված ավտոմեքենայի վրա պետք է լիներ ՀՀ-ի կողմից տրված համարանիշ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ փաստաթուղթ ներակայացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և նշված ավտոմեքենայով տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Հայաստանում հայտնի դերասան է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազ․ դոլարը

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը կործшնվել է թռիչքից հետո

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին