ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված է եղել փոխել իր դիրքորոշումը և աջակցել Ջեֆրի Էպշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի հրապարակման վերաբերյալ Կոնգրեսի քվեարկությանը: Այս մասին հայտնում է Axios-ը։
«Դեռ վաղ է նախագահ Թրամփին «կաղ բադ» անվանել, բայց Կոնգրեսը պատրաստ է կտրել նրա թևերըԷպշտեյնի գործի պատճառով։ Քվեարկության անխուսափելիությունը նրան ստիպել է փոխել մարտավարությունը և հաստատել քվեարկությունը»,- նշվում է հրապարակման մեջ:
Կայքը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյային, հաղորդում է, որ Թրամփը համաձայնել է աջակցել քվեարկությանը՝ հասկանալով, որ Էպշտեյնի փաստաթղթերի շուրջ բանավեճը շարունակում է մնալ «լուրջ շեղող գործոն», որը խանգարում է հանրապետականներին քննարկել իր վարչակազմի նվաճումները՝ հարկերի կրճատումը, ներգաղթային քաղաքականությունը և խաղաղության համաձայնագրերը։