Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է պաշտոնավարել մինչև հաջորդ ընդհանուր ընտրությունները, որոնք նախատեսված են ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսը։ Նա այս մասին հայտարարել է The Daily Mirror-ին տված հարցազրույցում։
«Այո, ես կղեկավարեմ…»,- ասել է քաղաքական գործիչը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա կղեկավարի Լեյբորիստական կուսակցությունը հաջորդ ընտրություններում։
Միևնույն ժամանակ, The Times-ը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության ընտրողների գրեթե կեսը ցանկանում է, որ Սթարմերը հրաժարական տա մինչև հաջորդ ընդհանուր ընտրությունները։