Կապանում կատարված սպանությունը բացահայտվել է, երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ
Դեկտեմբերի 01, 2025

Կապանում կատարված սպանությունը բացահայտվել է, երիտասարդը՝ ձերբակալվել. մանրամասներ

By Սեպտեմբերի 29, 2025 82

Սեպտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 3–րդ սպանությունն է գրանցվել մեկ շաբաթում` Կապանում սպանվել է 37–ամյա մի տղամարդ։ 

«Պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջև, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց»,–ասված է հաղորդագրության մեջ։ 

Ոստիկանների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Վարդենիսի 22-ամյա բնակիչը ներկայացել է համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին և խոստովանել կատարածը։

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Արմավիրի Մերձավան համայնքում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը։

Սեպտեմբերի 27-ին էլ իր շանը հայհոյելու հարցի շուրջ Արմավիրի Արաքս գյուղի 33-ամյա բնակիչը վիճաբանել է համագյուղացիների հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է մի անձի՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա նաև ինքնաձիգից կրակոցներ է արձակել ներկաների ուղղությամբ, ինչի ընթացքում 39-ամյա Մասիս Ասատրյանը ստացել է հրազենային վնասվածք, տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին