Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում. մանրամասներ. Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 17, 2025

Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում. մանրամասներ. Sputnik Արմենիա

By Սեպտեմբերի 24, 2025 100

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը սպանվել է Մերձավան համայնքի իր տան հետնամասում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են բնակիչները։ Նրանք չեն ցանկացել ներկայանալ, սակայն պատմել են, որ համայնքի ղեկավարն այնտեղ չէր բնակվում։

 

«Մյուս սպանվածը՝ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանն Այգեկ գյուղից է, վիրավոր Արծրուն Գալստյանը Մերձավանից է, որը գործարար է և որևէ կապ չունի քաղաքականության հետ»,– պատմել են բնակիչները։

Համայնքի բնակիչները կարծում են, որ սպանությունը քաղաքական է, քանի որ Վալոդյա Գրիգորյանից միայն լավ են տեսել ու վստահ են՝ անձնական թշնամիներ չուներ։

Բնակիչները կրակոցների ձայնը չեն լսել, քանի որ տունը, որի հետնամասում սպանվել է Վոլոդյա Գրիգորյանը, նորակառույց էր ու մյուս տներից հեռու։ Տան դիմաց միայն ամայի տարածք ու սգո սրահ է։ 

Դեպքի վայրում զննություն իրականացնող Քննչական կոմիտե ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում որևէ նորություն չհայտնեց։ Միայն ասաց, որ լրացուցիչ զննություն էին այս պահին կատարում։

Դեռևս ոչ մի բան հայտնի չէ։ Արդյոք սպանությունը վենդետա է հարցին, պատասխանեց. «Այս պահին որևէ կասկածյալ չկա, միայն վարույթ է նախաձեռնվել»։

ԶԼՄ տեղեկություններով` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է եղել։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Մերձավան համայնքի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա հարձակում էր եղել, ինչի հետևանքով Ախտոյանի զարմիկը` 29-ամյա Գրիգոր Օհանյանը, մահացել էր, ընկերը` վիրավորվել։ Մերձավանում զինված հարձակման մեջ ներգրավված է եղել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։

Անցած կեսգիշերին Փարաքարում իր տան բակում սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ունի չորս երեխա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում սպանվել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայողական պարտականությունները կատարելիս չի եղել, վիրավորվել է Արծրուն Գալստյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ըստ ՆԳՆ-ի մամուլի խոսնակի՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել և հեռացել:

Իրավապահները փնտրում են հանցագործին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը տևել է ավելի քան երկու ժամ. Սպիտակ տուն

Մենք պատրաստ ենք․ Հունգարիայի վարչապետը՝ Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպման մասին

Իրանի ԱԽ քարտուղարը Պուտինին է փոխանցել ԻԻՀ գերագույն առաջնորդի ուղերձը

Նախագահ Պուտինը և ես կհանդիպենք Բուդապեշտում՝ տեսնելու, թե կարող ենք այս տխրահռչակ պшտերшզմն ավարտին հասցնել․ Թրամփ

Պուտինն ու Թրամփը ևս մեկ հանդիպում կանցկացնեն․ նրանք պայմանավորվել են

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկում են ունեցել

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից