Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումը
Օգոստոսի 20, 2025

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպումը

By Օգոստոսի 20, 2025 14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր գնահատականն է հայտնել Անքորիջում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերջին զարգացումը։ Ռուսական կողմը գոհունակությամբ նշել է Թուրքիայի կողմից Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների անցկացման գործում ցուցաբերված օգնությունը», – նշված է հաղորդագրության մեջ։

Կրեմլը հավելում է, որ նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի որոշ արդիական հարցերի, այդ թվում՝ առևտրային և ներդրումային կապերի հետագա զարգացմանը։Օգոստոսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաբազայում ընդունել էր իր ռուսաստանցի գործընկերոջը՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպայի ղեկավարներին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ 

Ավելի վաղ Ստամբուլում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ, որոնց ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմագերիների և զոհված զինծառայողների աճյունների փոխանակման շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատրաստ է քննարկել կարգավորման քաղաքական ասպեկտները. Լավրով

Հռոմի պապը կայցելի Լիբանան

Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին

«ՀԷՑ»-ից ազատված աշխատակիցները դատի են տալիս ՀԷՑ-ին

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանական լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչների նկատմամբ

Մեկ միլիոն մեկ շաբաթում. որքա՞ն է վաստակել Կրիշտիանու Ռոնալդուի սուպերզբոսանավի խոհարարը

Բելառուսն Իրանի քաղաքացիների համար չեղարկել է վիզային ռեժիմը

Երևան-Հրազդան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին․ կա տուժած

Իրանը ՌԴ–ի և ՉԺՀ-ի հետ քայլեր է մշակել միջազգային պատժամիջոցների վերականգնման դեպքում. ԱԳՆ

Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել

Իրանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամները այցելել են Նորդուզի անցակետ

Դոլարի և եվրոյի փոխարժեքը նվազել է

Արցախի ԱԺ-ն տեղահանված ժողովրդի անունից դիմել է ԵԱՀԿ մասնակից պետություններին

Փաշինյանի որոշմամբ Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Ով Ազգային ժողովում կփոխարինի Արսեն Թորոսյանին