Պաղեստինն առաջին անգամ կներկայացվի «Միսս Տիեզերք» մրցույթում
Օգոստոսի 20, 2025

Պաղեստինն առաջին անգամ կներկայացվի «Միսս Տիեզերք» մրցույթում

By Օգոստոսի 20, 2025 15

Դուբայի բնակչուհի Նադին Այուբը կներկայացնի Պաղեստինը «Միսս Տիեզերք 2025» մրցույթում, հաղորդում է Zakon.kz-ն։

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Պակ Կրետ քաղաքում (Կենտրոնական Թաիլանդ) և կդառնա թվով 74-րդը:

Նադին Այուբը 2022 թվականին արժանացել է «Միսս Պաղեստին» տիտղոսին։

Աղջկա խոսքով՝ ինքը հետաձգել է մասնակցությունը միջազգային մրցույթներին Պաղեստինում շարունակվող հումանիտար ճգնաժամի պատճառով: Նրա մասնակցությունը մրցույթին, ըստ նրա, հնարավորություն է օգնելու իր ժողովրդին, հատկապես Գազայի բնակիչներին, որոնք ամեն օր տառապում են:

Հայտնի է նաև, որ Նադին Այուբը դիպլոմավորված սննդաբան է, նա ունի գրականության և հոգեբանության գիտական աստիճան:

Rate this item
(0 votes)

Լրահոս