Ռուսաստանն Իսրայել կամ Իրան չէ․ Մեդվեդևը՝ Թրամփին
Հուլիսի 29, 2025

Ռուսաստանն Իսրայել կամ Իրան չէ․ Մեդվեդևը՝ Թրամփին

By Հուլիսի 28, 2025 23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ «վերջնագրերի խաղ» է խաղում, սպառնալիք և պատերազմի քայլ «իր սեփական երկրի հետ»: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով ամերիկացի առաջնորդի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը 10-12 օրվա կրճատելու մասին՝ նշելով հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայությունը։

Նա ասել է, որ նախատեսում է պաշտոնապես հայտարարել նոր ժամկետի մասին հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնացել է երկրորդական պատժամիջոցներ և տուրքեր կիրառել Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ, եթե Ուկրաինայի վերաբերյալ համաձայնության չհասնեն։

Նրա խոսքով, նման միջոցառումները կարող են ներառել «100 տոկոսանոց մաքսատուրքեր», սցենար, որը դեռևս քննարկվում է։

«Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրերի խաղ է խաղում. 50 օր կամ 10… Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել չէ և նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և պատերազմի քայլ։ Ոչ թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ իր սեփական երկրի հետ։ Մի՛ գնացեք Քնկոտ Ջոյի ճանապարհով», – գրել է Մեդվեդևը սոցիալական ցանցի իր էջում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում դեսպան

Տոկաևը պաշտոնական այցով ժամանել է Ստամբուլ

Ռուսաստանը օգոստոսի 1-ից կփակի Ուկրաինայի հետ սահմանի 20 անցակետ

ՄԱԿ-ը հայտարարել է Եվրոպայում միգրացիայի աճի մասին

Ռուսաստանն Իսրայել կամ Իրան չէ․ Մեդվեդևը՝ Թրամփին

Ռուսաստանն օգոստոսին արգելք է սահմանել բենզինի արտահանման վրա

Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին․ ՆԳ նախարար

Առաջին կիսամյակում շուրջ 400 հազար հայաստանցի այցելել է Վրաստան

Հաքերները հայտարարել են «Աէրոֆլոտի» ՏՏ ենթակառուցվածքի ոչնչացման մասին

Ուկրաինան չեղարկում է հոկտեմբերին կայանալիք ընտրությունները

Հայաստանը բարելավել է իր դիրքերը համաշխարհային անձնագրերի վարկանիշային աղյուսակում

Ալիևների ընտանիքը 500 միլիոն եվրոյով բաժնետոմսեր է գնել Թուրքիայի շքեղ հյուրանոցում. Türkiye Today

Չինաստանը և Միացյալ Նահանգներն առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլ են սկսել

Արցախահայության ձայնը չի լռելու ո՛չ Հաջիևի և ո՛չ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով. Արցախի ԱԺ նախագահ

Մոսկվան պատրաստ է օգնել․ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ