Նոր Կաթողիկոսը կընտրվի Սահմանադրության պահպանմամբ, մեր գործողությունները օրինական են. Խուդաթյան
Հուլիսի 13, 2025

Նոր Կաթողիկոսը կընտրվի Սահմանադրության պահպանմամբ, մեր գործողությունները օրինական են. Խուդաթյան

By Հունիսի 11, 2025 87

Վարչապետը հայտարարել է, որ ձևավորվում է աշխատանքային խումբ, որը որոշակի գործառույթներ կիրականացնի և այդ աշխատանքային խմբի աշխատանքը բացառապես լինելու է ՀՀ սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում, ես խնդրում եմ, որ դուք այդ մասով կասկած չունենաք։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կաթողիկոսին փոխելու գործընթաց է մեկնարկում, դա որքանո՞վ է տեղավորվում օրենքի և օրինականության մեջ։

Դիտարկմանը, որ ը եկեղեցին և պետությունը անջատ են, նա ասաց. «Ընդհանուր առմամբ, մեր բոլոր գործողությունները, որոնք վերջին յոթ տարվա ընթացքում եղել են, եղել են ՀՀ գործող օրենսդրության և սահմանադրության շրջանակներում։ Երբ այդ աշխատանքային խումբը հրապարակի իր աշխատակարգը, դուք կտեսնեք, որ ՀՀ սահմանադրությանը և գործող օրենքներին այն ոչ մի կերպ չի հակասում։ Ես ինքս բացառում եմ այդպիսի իրավիճակ, երբ որ մենք գնանք օրենքներին և սահմանադրությանը և նաև բարոյականության հակառակ։

Քաղաքական ակցիաներ չեն լինելու, որովհետև այդ մասով մեր մոտիվացիան քաղաքական չէ։ Վարչապետը ասել է, որ մեզ և ինձ անձամբ այս հարցը հետաքրքիր է որպես հայ քրիստոնյա և կուսակրոնության ուխտի թվացյալ խախտումն էլ կամ արդեն հայտարարված խախտումն էլ այս տրամաբանության մեջ է։

Ես ենթադրում եմ, որ աշխատանքային խումբը պաշտոնյաներից կազմված չի լինելու, կազմված է լինելու քաղաքացիներից, չեմ բացառում, որ նաև հոգևորականներից, գործող կամ նախկին, և կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ամբողջ իմ ասածը տեղավորվում է»։

Ինչ վերաբերում է նրան, որ վարչապետը հայտարարել է, որ այդ համակարգող խմբում պետք է ընդգրկվեն մաքրամաքուր  մարդիկ, որոնք ամեն օր աղոթում են, ինչպե՞ս են դա պարզելու, Խուդաթյանն ասաց. «Վարչապետը դրա հետ կապված նաև մեխանիզմ է ասել, հասկանալի է, որ որոշակի բաներ բարոյականության և անձի ազնվությանն են թողելու, օրինակ, ամեն օր աղոթելու հանգամանքը, բայց մենք նաև վստահ ենք, որ մյուս բաների մասով ստուգման մեխանիզմներ կան։ Այնտեղ, որտեղ հնարավոր է ստուգում իրականացնել, ստուգում կիրականացվի, այնտեղ, որտեղ պիտի թողնենք մարդու ազնվությանը, մենք կթողնենք մարդու ազնվությանը»։

Հարցին՝ ինքը հա՞շտ է տեղի ունեցողի հետ, նա արձագանքեց. «Ես հաշտ չեմ առաջին հերթին այն կարգերի և ավանդույթների խախտման հետ, որ տեղի է ունեցել վերջին տարիներին եկեղեցու շատ հոգևորականների կատարմամբ։ Ինձ տրված հարցադրումները և վերջին ժամանակներում հնչող հարցերի տրամաբանությունը հետևյալ է՝ ինձ մոտ տպավորություն է, որ շատերը քրիստոնյաներից հաշտ են սրա հետ, և այդ հաշտ լինելը իմ մոտ առնվազն տարակուսանք է առաջացնում։ Նաև թվացյալ տպավորություն կա, որ լրագրողական համայնքից շատերն են հաշտ այս մտքի հետ, և ընդամենը հարցը ուղղվում է նրա համար, հասկանալու, թե մեր շահագրգռվածությունն ինչպիսին էր վերջին ժամանակներում խոսելու դրա մասին»։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը

Մեզ համար անվտանգության հարց է ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ միջուկային օբյեկտներին մոտենալու հնարավորությունը. Արաղչի

Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում

Փարիզում ստորագրվել է Նոր Կալեդոնիա պետության ստեղծման մասին համաձայնագիր

Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ