Live24
Օգոստոսի 13, 2025
Live24

Live24

Լուրեր

Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ կնքելու է ռազմական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիր։

Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։

Պարբերականը չի հստակեցնում համաձայնագրի կնքման ժամկետները՝ նշելով, որ Անկարան ու Դամասկոսը նման քայլի են գնում Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգի պայմաններում։ 

Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի թույլատրելու Սիրիայի ապակայունացմանն ուղղված որևէ ծրագրի իրականացում։ TRT Haber-ը, հղում անելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, հուլիսի 23-ին հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից «պաշտպանունակության բարձրացման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի» շրջանակում։ 

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վճռականություն են հայտնել պատասխանելու ԵՄ ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր մաքսատուրքերին, եթե ընթացիկ բանակցություններում լուծում չգտնվի։

«Երկու կողմերն էլ համաձայն են, որ պետք է պահպանեն առևտրային քաղաքականության լրացուցիչ գործիքներ օգտագործելու իրավունքը, եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն», – հայտարարել է Գերմանիայի նախարարաների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը Բեռլինում երկու երկրների ղեկավարների միջև երեք ժամ տևած բանակցություններից հետո: 

Մերցը և Մակրոնը, նրա խոսքով, պատրաստ են նույնիսկ «մշակելու նոր միջոցներ»։

Միևնույն ժամանակ Կոռնելիուսը նշել է, որ Գերմանիան և Ֆրանսիան սերտորեն կհամակարգեն գործողություններն Իտալիայի և Եվրահանձնաժողովի հետ բանակցությունների եզրափակիչ փուլում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է օգոստոսի 1-ից ամբողջ եվրոպական արտահանման համար 30 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանելու մասին՝ ի լրումն ԵՄ-ից պողպատի, ալյումինի և ավտոմեքենաների համար արդեն գործող 10% մաքսատուրքերի։ Ի պատասխան Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ այդ մաքսատուրքերը կխաթարեն մատակարարումների անդրատլանտյան շղթաները, և կոչ է արել փորձել համաձայնության գալ մինչև օգոստոսի 1-ը։

Վթարի ենթարկված Ан-24-ի ուղևորներից մեկը հրաժարվել էր թռիչքից: SHOT-ի տվյալներով՝ խոսքը 55-ամյա Մարինե Ավալյանի մասին է Թինդայից:

Մինչև վերջերս նա աշխատել է որպես ձեռնարկատեր և զբաղվել մանրածախ առևտրով:

Արդեն հայտնել ենք  Ամուրի մարզում Ан-24 ինքնաթիռի կործանման մասին։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 48 ուղևորներն ու անձնակազմը մահացել են։

Էստոնիայի կառավարությունը որոշել է անժամկետ մուտքի արգելք սահմանել Բելառուսի 273 քաղաքացիների, այդ թվում՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ERR պետական հեռուստատեսությունն ու ռադիոն՝  վկայակոչելով Էստոնիայի արդարադատության նախարարությունը։ 

«Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո գրեթե հինգ տարվա ընթացքում դրական փոփոխություններ չեն գրանցվել», - ասել է արտգործնախարար Մարգուս Ցախկնան, որը նախաձեռնությունը ներկայացրել է կառավարության քննարկմանը։

Լուկաշենկոյից բացի, պատժամիջոցների ցանկում են ներառված բելառուս բարձրաստիճան պաշտոնյաներ, դատավորներ և անվտանգության ոլորտի աշխատակիցներ։ Նշվում է, որ Տալլինը Մինսկի դեմ պատժամիջոցներ է կիրառել 2020 թվականին։

Նախ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնող կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա ևս սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: 

Դիտարկմանը՝ ՀԷՑ-ը սակագնի թանկացումը զսպել է, քանի որ վարկ է վերցրել, իսկ Դուք և Ռոմանոս Պետրոսյանն ինչ եկել եք ակնակրկում եք թանկացման մասին, նա ասաց, որ որևէ բան չի ակնարկում:

«Դուք տեսական հարց եք տալիս, ես Ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»,- հայտարարեց Մեսրոպյանը:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է ՌԴ Ալթայի Հանրապետություն. նրան ուղեկցում են կինն ու կրտսեր դուստրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնների հետ: Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ չի ուզում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:

Գալյանը հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, և այս ընթացքում իշխանությունները շարունակաբար բարձրաձայնել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսել աշխատանքները նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված, և պատմության էջերը թերթելով, հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո», – ասել է Սրբուհի Գալյանը։

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի հետ կապված միջազգային արբիտրաժի որոշմանը։ 

«Այսինքն մենք ունենք ստանձնած պարտավորություն, այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և իհարկե կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները։ Կոնվենցիաները կամ պայմանագրերը լինում են տարբեր, լինում են երկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրեր։ 

ՀԷՑ–ի հետ կապված վեճի առումով գործում է երկկողմ ներդրումային պայմանագիրը, որի հետ կապված վեճերի պարագայում արբիտրաժային տրիբունալի որոշումների ճանաչման կոնկրետ ընթացակարգ է գործում:

Եթե դուք ուսումնասիրեք արբիտրաժի որոշումը, ապա այնտեղ հղում է արված Նյու Յորքի համապատասխան կոնվենցիային, որով սահմանվում է այդ որոշման կամ վճռի կատարման դեպքում դրա կատարման հնարավորություն, եթե կողմը ցանկություն ունի դա պարտադրաբար կամ հարկադրաբար ի կատար ածելու։ Եվ այդ ընթացակարգը առկա է նաև մեր ներպետական օրենսդրության շրջանակներում։ Եթե թարգմանեմ պարզ լեզվով կասեմ հետևյալը, որ կողմը իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու ՀՀ ներպետական դատարանի, որպեսզի դատարանը ճանաչի և ճանաչի նախ արբիտրի որոշումը և հետո նոր դառնա դա պարտադիր կատարման ենթակա։ Իհարկե ներպետական օրենսդրությամբ և ոչ միայն նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին։ 

Ես չեմ կարող ասել, դա կարող է հակասել կամ կհակասի կամ կճանաչվի հանրային կարգին հակասող, թե ոչ։ Ես կարող եմ ասել հետևյալը, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է այլ նպատակ, քան նկարագրվում է մյուս կողմի դիմումում, ընդամենը նպատակ է հետապնդել, խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր։

Դիտարկմանը, որ Ստոկհոլմի արբիտրաժը այդ նպատակը չի արձանագրել, Գալյանն արձագանքեց. «Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ։ 

Այ երբ որ միջազգային արբիտրաժը քննության կառնի X օր հետո, 30 օր հետո, ենթադրենք, արբիտրաժային վեճը, նոր կանդրադառնա գործի բոլոր հանգամանքներին և կգնահատի նպատակը»։

Նա նաեւ նկատեց. «ՀՀ–ն առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և որևէ խախտում ոչ օրենսդրության, ոչ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում։

Կառավարությունում միշտ բոլոր հարցերի վերաբերյալ ռիսկերը քննարկվում են բազմակողմ և այն ռիսկերը, որոնք քննարկվել և գնահատվել են կապված ՀԷՑ–ի հետ, որակվել են որպես շատ բարձր և այդ ռիսկերի հաղթահարմանն էլ ուղղված է եղել այս որոշման կայացումը։ 

Ինքնավար մարմինը մեր պետության որոշում է կայացրել, և այդ որոշումը մենք պարտավոր ենք հարգել։

Ինչ վերաբերում է միջազգային, միջազգային տրիբունալի համապատասխան որոշմանը, ապա մենք շատ համբերատար կսպասենք վեճի ըստ էության քննությանը, իհարկե կառավարությունը կներկայացնի իր փաստարկները և կտեսնենք թե երբ միջազգային արբիտրը անդրադառնա վեճի բովանդակությանը, ինչ արձագանք կտա, և այդ առումով, այո, կգնահատենք հնարավոր ռիսկերը»,– ընդգծեց Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ այս որոշումն ընդունվել է, որպեսզի ՀՀ քաղաքացիները խուսափեն սաբոտաժից, կոլապսից և ճգնաժամից։

 

«Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավել: 

Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից  պահանջել է՝

  • Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։
  • Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։
  • Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։
  • Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։
  • Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։
  • Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։
  • Որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:

Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։

Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաեւ որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

«Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։

Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։ Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ»:

Ֆոտո

Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ-ի հետ տնտեսական համաձայնագրեր են ստորագրել․ Պետդեպ

Նեթանյահուն իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց և կառուցել ավելի լավ ապագա իրենց ընտանիքների և բոլոր իրանցիների համար

Աշխարհը կոչ է անում Թրամփին Նոբելյան մրցանակ տալ․ Սպիտակ տուն

Որոշ դասագրքեր չեն հասցրել հրատարակել նոր չափորոշիչներով. տվյալ առարկաները կդասավանդվեն հին դասագրքերով. Սվաջյան

Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimes

Այն ուսուցիչները, որոնք 2-րդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, չեն կարողանա աշխատել դպրոցում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Սիրիայի ՊՆ ղեկավարը կլինի Թուրքիայում

Թրամփը, Զելենսկին և ԵՄ առաջնորդներն այսօր առցանց հանդիպում կանցկացնեն

Լարսը փակ է մեծ բեռնատարների համար

Ալյասկայում Պուտինին ԱՄՆ գաղտնի գործակալներ կհատկացվեն

Mercedes-Benz-ի հավակնոտ ծրագիրը. 18 նոր ավտոմեքենա մինչև 2027 թվականի վերջը

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում․ CNN

Վիկան փոթորկել է ինտերնետը. Աղջիկը նշանադրվում է արհեստական բանականության հետ

«Ռուսական բանակից միայն կտորտանք կմնա». Ռուսաստանցի և ադրբեջանցի պատգամավորները սպառնալիքներ են փոխանակել

Թեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարար