Live24
Սեպտեմբերի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Իմփիչմենթը ներքաղաքական ամենագլխավոր օրակարգային հարցն է, թուղթը ԱԺ մուտք կարվի միայն 54 պատգամավորի ստորագրությամբ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը․

«Եթե 1-2 ամիս առաջ լուրջ չէին ընդունում, նաև ընդդիմադիր որոշ շրջանակներում, ասում էին՝ չենք մտնի դրա տակ, խոսենք 2026-ի ընտրություններից, ապա այսօր 2 ընդդիմադիր խմբակցությունների միջև բանակցությունները խոսում են այն մասին, որ անվստահություն հայտնելն օրակարգային գլխավոր հարցերից է։

Հուսով եմ՝ առողջ բանականությունը կգերակշռի և բոլոր ընդդիմադիր պատգամավորները ստորագրություն կդնեն իմփիչմենթի ձևաթղթի տակ։ Եթե մինչև 2026-ի հունիսը Փաշինյանը մնա, կարող է Հայաստանի կեսն էլ տա։ Այսօր ՀՀԿ-ի մոտ 2026-ի ընտրությունների օրակարգ չկա։ Սահմանադրական բոլոր ճանապարհներով պայքարելու ենք իշխանափոխության համար»,- նշել է Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Հունիսի 24-ին տեղի կունենա ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի նախագծի քննարկումը։

Դա հաստատել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, գրում է Schengen News-ը։

Կայքի տվյալներով՝ այս թեման քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների Բրյուսել կատարած այցի ընթացքում անցկացված հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը երկու կողմերն էլ քննարկել են ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը՝ ընդգծելով կոնկրետ քայլերի կարևորությունը։

Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումները եւ ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ զգալի ջանքեր գործադրելու գործողությունների ծրագրի իրականացման համար։

Բացի դրանից, Սարգսյանը հանձնակատար Բրուններին հրավիրել է հաջորդ տարի այցելել Հայաստան՝ գործողությունների ավելի սերտ համակարգման և իրականացվող լայնածավալ փոփոխություններին ծանոթանալու համար, գրում է Schengen News-ը։

Firebird ընկերությունը, որը մասնագիտանում է ամպային արհեստական բանականության (AI) լուծումների մշակման մեջ, ՀՀ կառավարության և NVIDIA կորպորացիայի հետ համատեղ հայտարարում է նորարարական նախագծի մեկնարկի մասին՝ Հայաստանում AI-ի ամպային հարթակի ստեղծումը: Այս նախագիծը նպատակ ունի զարգացնել Հարավային Կովկասի տեխնոլոգիական ներուժը և Հայաստանը դարձնել AI ոլորտի առաջատար կենտրոններից մեկը:

 Նախագծի մասշտաբն ու հնարավորությունները

2026 թվականին նախագծի շրջանակներում կտեղադրվեն հազարավոր NVIDIA Blackwell պրոցեսորներ, որոնց էներգիայի սպառումը կարող է հասնել 100 մեգավատտի և ավելի: Այս հզոր ենթակառուցվածքը հնարավորություն կտա իրականացնել բարձր արդյունավետությամբ հաշվարկներ և մշակել առաջատար AI կիրառություններ:

 Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն դոլար: Պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կնպաստի Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորմանը՝ միավորելով բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածք, որակյալ մասնագետներ և նորարարական գիտական հետազոտություններ: Այս ամենը ստեղծում է նպաստավոր պայմաններ բիզնեսի, ստարտափների և գիտական հաստատությունների համար՝ համընթաց քայլելու AI ոլորտի համաշխարհային միտումներին:

Հայաստանի և տարածաշրջանի համար նշանակությունը

AI կենտրոնը կարևոր քայլ կլինի Հայաստանի՝ տեխնոլոգիական առաջատար դիրքեր զբաղեցնելու ճանապարհին՝ ամրապնդելով NVIDIA-ի ներկայությունը երկրում:

 Նախագծին աջակցում են խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Team Telecom Armenia-ն և իռլանդական Imagine Broadband-ը, որոնք տրամադրում են տեխնիկական փորձաքննություն և ենթակառուցվածք՝ տվյալների կենտրոնների արագ տեղադրման համար:

Firebird նախագիծը միավորում է ձեռնարկատիրական տեսլական, համաշխարհային կարգի ենթակառուցվածք և միջազգային համագործակցություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ տեղական ընկերությունների և ստարտափների համար՝ օգտվելու AI-ի առավելություններից:

Բացի այդ, նախագիծը կամրապնդի Հայաստանի տեխնոլոգիական կապերը միջազգային գործընկերների հետ՝ նպաստելով տարածաշրջանի ինտեգրմանը համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգերում:

Firebird-ի գլխավոր ներդրողն է Afeyan Foundation for Armenia հիմնադրամը, որի ղեկավարն է Նուբար Աֆեյանը՝ նախագծի ռազմավարական խորհրդատուն: Նա ընդգծել է. «Երկարաժամկետ ներդրումները և միջազգային համագործակցությունը բանալիներ են Հայաստանի՝ AI ոլորտում համաշխարհային առաջատար դիրքեր գրավելու համար»:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Ճամբարակում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ճամբարակ քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին: Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–նշվում է գրառման մեջ:

Չինաստանում կճանաչվեն վրացական դիպլոմները, իսկ Վրաստանում` չինականները. «Վրացական երազանք»-ը համապատասխան որոշում է կայացրել, որը թվագրված է հունիսի 9-ին և ուժի մեջ է մտել հրապարակումից անմիջապես հետո։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Փաստաթղթում նշված է.

«Վրաստանի միջազգային պայմանագրերի մասին» Վրաստանի օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ուժի մեջ է մտնում 2025 թվականի մայիսի 15-ին ստորագրված «Բարձրագույն կրթության որակավորումների և դիպլոմների/վկայականների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը։

Ըստ օրենքի` արտաքին գործերի նախարարությունը պետք է տեղեկացնի նախագահին և խորհրդարանին համաձայնագրի կնքման մասին։ Արտաքին գործերի նախարարությունը պետք է նաև չինական կողմին տեղեկացնի Վրաստանի կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտի մասին։

 

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։

Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-գրել է նա։

Հունիսի 11-ին, ժամը 20:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota»  մակնիշի ավտոմեքենան բռնկվել է և այրվել: Երեք տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։45-ին, մարվել՝ 20։52-ին։

Ռուսաստանը ծրագրում է գրավել Օդեսան, այնուհետև հասնել Մոլդովայի և Ռումինիայի հետ սահմանին: Այս մասին Օդեսայում անցկացվող Ուկրաինա-Հարավ-Արևելյան Եվրոպա գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

«Մենք այսօր այստեղ ենք՝ մեր գեղեցիկ Օդեսայում: Այս գեղեցիկ քաղաքը թիրախ է Ռուսաստանի համար... Ռուսական ռազմական ծրագրերը մատնանշում են այս տարածաշրջանը՝ Օդեսան, այնուհետև Մոլդովայի և Ռումինիայի հետ սահմանը», - ասել է Զելենսկին:

ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև սեպտեմբերի 30-ը լուծարել Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) բոլոր արտասահմանյան գրասենյակները և դրա ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել պետքարտուղարությանը, հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով իր ուսումնասիրած ներքին փաստաթղթին։

Ըստ լրատվականի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրամայել է լուծարել գործակալության ամբողջ միջազգային անձնակազմը՝ արտասահմանյան օգնության ծրագրերի վերահսկողությունը հանձնելով պետքարտուղարությանը:

Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը, այն կազդի USAID-ի հարյուրավոր աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության աշխատակիցների, կապալառուների և տեղական անձնակազմի, ավելի քան 100 երկրում:

Մինչև հայրենիք վերադառնալը, բոլոր ազատված աշխատակիցները կկարողանան օգտվել գործակալության համակարգերից և ռեսուրսներից, ինչպես նաև դիվանագիտական ​​խողովակներից։

Սպիտակ տունը հերքել է ներգաղթյալներին, այդ թվում՝ Ուկրաինայի քաղաքացիներին, Գուանտանամոյի բանտ ուղարկելու պլանների մասին լուրերը։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Այս պատմությունը կեղծ լուրեր է: Ոչինչ չի կատարվում»,- գրել է Լևիթը X սոցիալական ցանցի իր էջում՝ մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը: 

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր Գուանտանամոյի բազայում հազարավոր անօրինական միգրանտների տեղակայելու ԱՄՆ վարչակազմի ենթադրյալ գոյություն ունեցող ծրագրի մասին։ Պարբերականը պնդում է, որ հնարավոր տեղափոխությունների ցանկում ներառված են ԱՄՆ դաշնակից երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Լեհաստանի, Թուրքիայի քաղաքացիներ, ինչպես նաև այլ երկրներից, այդ թվում՝ Հայիթիից ներգաղթյալներ։

Ֆոտո

Թուրքիան մինչև տարեվերջ սկսելու է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պաշտպանության համար գրեթե 900 միլիարդ դոլարի հատկացումը

Մասկն առաջինն է, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀ–ում վերջին 6 տարիներին բարձրագույն կրթություն ստացողների թիվը 25 %-ով պակասել

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

Փարիզի կենտրոնում ռեստորան է այրվել. Ֆրանսիայում մոտ 175,000 մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․ «Ժողովուրդ»

Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ»

Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից. «Հրապարակ»

Նեթանյահուն ամոթանք է տվել