Ոստիկանները գետնին ընկած Սրբազանին ոտքերով հարվածում էին, սարկավագներին դաժան ծեծում էին։
Գառնիկ Դանիելյան
Մանրամասները՝ տեսանյութում
Գյումրի ենք գնում, վերջիվերջո գյումրեցի եմ.
Բագրատ սրբազան
Էդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքերը բարձրացրել, հանձնվում է.
Սերժ Սարգսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Ուղիղ միացում | LIVE
Սրբազանի գլխավորած ավտոերթը շարժվում է Գյումրի
#ՀԻՄԱ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ընդամենը չոր փաստ եմ ուզում արձանագրել: Այն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որոնց իբրև թե մերժել է ու նրանց կերպարներով հասարակությանը վախեցնում է Նիկոլ Փաշինյանը, արդարացվել են հենց նրա իշխանության տարիներին:
Եթե սրանից հետո ՔՊ-ականները ձեզ վախեցնեն նախկինների վերադարձով, այս փաստը տվեք, թող խելոք արածեն»:
Այսօրվա իրադարձությունները, Սրբազանի խոսքի տոնայնությունը և էլի որոշակի փաստեր համադրելով, ինձ թույլ էի տալիս ենթադրել, որ առաջիկա մեկ֊երկու օրը շարժումը նոր հանգրվան կունենա և իրապես կթևակոխի ամենա֊ամենա վճռական փուլ։ Ընդ որում նոր փուլ ասածը, ի տարբերություն շատերի տեսակետի, իմ պատկերացմամբ չէր ենթադրում Նիկոլի հրաժարականը, այլ ևս մեկ քայլով կմոտենար դրան։ Ես ի սկզբանե փորձել եմ առավելագույն չափով իրատես լինել և երբ հայտարարվում էր, որ վերջնական նպատակին հասնելու համար ութ֊տաս օր է պետք, մեղմ ասած անհավանական էի համարում`` ոչ մեկից պակաս չուզենալով, որ այդ օրը գա մեկ օրից , ոչ թե ութ օրից։
Հայտարարվեց, որ վաղը հիմնական միջոցառումները պետք է կայանան Գյումրիում։ Ընդունելի որոշում է, եթե նկատի առնենք, որ հայտարարվել է վարչապետի կնոջ Գյումրի այցելության մասին, Հանրապետության հրապարակում նախատեսվում են հունիսմեկյան միջոցառումներ։ Կան էլի նպաստող հանգամանքներ. մարզերից ամենաակտիվը Շիրակն է` պայմանավորված նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հանգամանքով, անհրաժեշտ է շարժման <<կրակը>> նաև մարզերում վառել։
Բոլոր դրական ու նպաստող հանգամանքներով հանդերձ կա վատ նախադեպ։ Նախորդ ընդդիմադիր շարժումը, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից թելադրված, Երևանում իր անելիքը այլևս չտեսնելով որոշեց <<մարզային այցելություններով>> օրակարգը պահել։ Արդյունքը բոլորիս հայտնի է։
Ի սկզբանե բոլորը հորդորում էին Սրբազանին գալ Երևան, որովհետև խնդրի լուծումը Կիրանցում չէին տեսնում։ Սրբազանը արդեն երեք շաբաթ է Երևանում է և իմ գնահատմամբ <<հրավիրողների>> գերակշիռ մասը շարունակում են ակտիվ կամ պասիվ խորհրդատու մնալ, <<բարոյական աջակցություն>> ցուցաբերել ու էլի ինչ֊որ տարբերակով <<զորակցել>> շարժմանը։
Ամեն դեպքում հուսանք, որ եթե նույնիսկ սկսվել է <<մարզային>> փուլը, այն չի ունենա նախորդի վախճանը, որովհետև բազմաթիվ նմանությունների պարագայում կան նաև էական տարբերություններ, մասնավորապես կա վարչապետի թեկնածու։
P. S. Շարժման ամենօրյա ակտիվությունը մեդիատիրույթի երկրորդ պլան է մղել այլ կարևորագույն իրադարձություններ` ռուս֊ուկրաինական պատերազմը, Իրանի նախագահի ավիաղետը, Սլովակիայի նախագահի մահափորձը և այլն։ Մեզանում բանտից քաղբանտարկյալներ ազատ արձակվեցին, ֆուտբոլի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, իսկ այսօր արդարացվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դե յուրե ապացուցվեց, որ իզուր էլ մերժել էիք։
Արտակ Ավետիսյան
Լրագրող Սյուզի Բադոյանը գրում է․ «Նիկոլի հանդիպումն իրականում հարկադրանքով է եղել:
Սուտ ու կեղծիք են նկարները:
Վեդին, տեռորի ենթարկված, մերժել է նիկոլին... Ու հարկադրանքով բեմադրել են տեսարաններ` շահագործելով երեխաներին քաղաքական մեյմունությունների համար:
Հետո դուք եք ծնկելու ձեր աշակերտների առաջ և ներողություն խնդրելու նրանցից` տնօրեններ ու դասվարներ` շուտով ծանր հոդվածով դատվող չինովնիկի հետ զոռով երեխաներին հանդիպեցնելու համար, ինչ է թե` ձեր աթոռը պահեիք:
Եվ այս ամբողջ թանկարժեք շուն Վեդիում մտածել էր`
Հակակշռելու Սրբազան շարժմանը Բագրատ Սրբազանի ջերմ ու ծավալուն տեսարաններին:
Ո՞վ է պատասխան տալու անչափահասներին զոռով Նիկոլի հետ նկարվելու տանելու համար.. մտածեք
Հավաքած մասովկա` ցուցակներով ճշտված ու ատչոտ տված»:
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժողովրդի վարչապետի տոնական բացօթյա միջոցառմանը մասնակցելու համար դպրոցականներն անցնում են մետաղորսիչ սարքերի միջով։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ի դեպ` բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:
Ծեծելիս էլ ասել են՝ «խփի, խփի Հայր սուրբ ա»»։
Համբարձում քահանան գրել է․
«Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի «7 հարց «քաղաքական հոգևորականներին» վերտառությամբ գրառումը:
Անկեղծ լինեմ՝ չհասկացա, թե երեսփոխանն ինչ չափանիշներով է գնահատել, թե ով է Հայաստանում քաղաքական, ով ոչ քաղաքական, բայց կամեցա պատասխանել սույն անձին:
Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք սառը հարցերին տաք ու վերջնական պատասխաններ տաինք, երանի, թե ձեր չափ անհոգ լինեինք ու, գլուխներս ձեռքների մեջ առած, ամեն վայրկյան չմտածեինք, թե՝ լավ, վաղը ինչ ենք անելու, մեր երեխաններն ինչ Հայաստանում են մեծանալու, մեր զինվորները որքանով են անփորձանք ծառայելու: Երանի, թե ձեզ պես խանդավառ լինեինք, պարո՛ն Հովհաննիսյան, ու չմղկտայինք Արցախի կորստով, տեղահանված մեր որբացած քույր-եղբայրներով: Կույր մնայինք ու չտեսնեինք հողին հանձնած մեր արի տղաների ընդհատված կյանքը:
Երանի, ձեր կառավարման այս ողբերգական տարիները չլիներ, ու մենք էլ ձեր այսօրվա անհոգ թոթովանքով սոցկայքերում երեսփոխանների հարցերին պատասխանեինք ու խրատական տողով էլ ձեզ պատմեինք՝ Հայ Եկեղեցու վարդապետության ու նվիրապետության մասին:
Հ.Գ.- «Հայր Մերի» մասով ոչինչ չեմ գրում: Տերունական աղոթքը մեզ համար սրբություն է»: