Live24
Սեպտեմբերի 11, 2025
Live24

Live24

Լուրեր

Սուպերմոդել Քենդալ Ջենները իր Ինստագրամի հետևորդներին ներկայացրել է մի շարք տաք լուսանկարներ, որտեղ ցուցադրում է իր նիհար կազմվածքը՝ սև բիկինիով։

29-ամյա աստղը կեցվածք է ընդունել անապատային բնապատկերի ֆոնին՝ հրապարակումը մակագրելով խորհրդավոր արտահայտությամբ՝ «ելակի լուսին»։ 

кенку1.jpg (75 KB) 

Մոդելը ընտրել է մինիմալիստական լողազգեստ՝ բարձր դեկոլտեով և սպորտային մեջքով, որը դրականորեն է ընդգծում նրա մարզված որովայնի մկանները և երկար ոտքերը։ Կերպարն ամբողջացնելու համար Քենդալը ավելացրել է ծղոտե գլխարկ և նստել լողավազանի մոտ։ 

Լուսանկարներից մեկում Ջենները հայտնվել է կանաչ շապիկով՝ մեքենայի պատուհանից նայելով լեռների և ավազաբլուրների ֆոնին։

кенку2.jpg (79 KB)

Մթնոլորտային լուսանկարների ընտրանին ակնթարթորեն ավելի քան մեկ միլիոն հավանում է ստացել նրա 287 միլիոն բաժանորդներից։

Հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից:

Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:

Մաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում:

Հ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ․

«Շնորհավորում ենք Ռուսաստանի քաղաքացիներին և հայրենակիցներին, բոլոր նրանց, ովքեր հոգևոր կապ են զգում մեր երկրի հետ, հարգում են նրա դարավոր պատմությունը և հարուստ մշակութային ժառանգությունը, Ռուսաստանի օրվա կապակցությամբ:

Այս նշանակալի տոնին մաղթում ենք խաղաղություն և նորանոր հաջողություններ, իսկ մեր մեծ հայրենիքին՝ բարեկեցություն և բարգավաճում:

Շնորհավոր Ռուսաստանի oր»:

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ:

 
 

Հանրապետության տարածքում հունիսի  12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում հունիսի  12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Նա ցանկանում է ծանոթանալ ռազմաճակատում և ՀՕՊ-ի հետ կապված վատթարացող իրավիճակին, ինչպես նաև քննարկել հետագա ռազմական օգնությունը Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ։

Սա Գերմանիայի պաշտպանության նախարարի երկրորդ այցն է Կիև վերջին վեց ամիսների ընթացքում։

Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ու՞մ եք պաշտպանում․ սու՛տը, կեղծի՛քը, պղծությու՛նը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք, գրել է Փաշինյանը։

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։

Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։

Այս մեթոդը օգտագործողները այդ թվում արտաքին ուժերին հնարավորություն են տալիս ցանկացած առողջ դիսկուրս խափանել, ցանկացած բարեփոխում վիժեցնել և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պահել փակուղու մեջ, ինչպես այսօր է։

Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը և նրա նման վեղարավորները։

Ոմանք հանդես են գալիս Կտրիճ Ներսիսյանի պաշտպանության դիրքերից։ Ի՞նչն եք պաշտպանում, ու՞մ եք պաշտպանում․ սու՛տը, կեղծի՛քը, պղծությու՛նը․ այսպիսով պաշտպանում եք ինքներդ ձեզ և դուք շանս չունեք։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը։

Հ․Գ․ Շատերն ուզում են հիմնավորել, թե ես նոր Կաթողիկոսի թեկնածու ունեմ։ Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ։ Կաթողիկոսի նկարագիր ունեմ․ մարդ, ով հավատում է Աստծուն, մարդ ով Հիսուս Քրիստոսի հետևորդ է և ոչ թե խարդախ-վաշխառու, մարդ, ով ծառայում է Եկեղեցուն, բարեպաշտ հոգևորական է և ոչ թե վեղարի տակ թաքնված անառակ։ Եվ մենք ունենալո՛ւ ենք բարեպաշտ և աստվածավախ Կաթողիկոս»։

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, ինչ հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, առանց չափազանցության, կարևոր և առանցքային նշանակություն ունեցող վերքաղաքական իրադարձություն էր: Հազարավոր մարդիկ՝ վրդովված Հայ առաքեական եկեղեցու և Վեհափառի հասցեին Նիկոլ Փաշինյանի արած արտահայտություններից ու սպառնալիքներից, չնայած ուշ ժամին, գնացին օդանավակայան, որպեսզի դիմավորեն աշխատանքային այցից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Ինչ խոսք, տպավորիչ էր տեսարանը, թե ինչպես են հազարավոր ու ամենատարբեր մարդիկ բաց երկնքի տակ միաբերան ու միակամ արտասանում Տերունական աղոթքը՝ Վեհափառի հետ: 

Օդանավակայանի մոտ հավաքը, կարելի է ասել՝ ինքնաբուխ էր, չնայած տարբեր անհատների և ուժերի կողմից հնչած կոչերին: Սա այն դեպքն է, որ այդ կոչերն ավեի շուտ արտացոլեցին շատերի տրամադրությունները, ու նույնիսկ կարևոր չէ՝ ով առաջինը կոչ արեց, ով՝ երկրորդը, ով՝ երրորդը: Դա չափազանց երկրորդական այս պարագայում: Էականն այն է, որ հաշված ժամերի ընթացքում հազարավոր մարդիկ արձագանքեցին անմիջականորեն, իսկ տասնապատիկ ավելի շատ հայրենակիցներ, միանգամայն հասկանալի հանգամանքներից ելնելով (այլ քաղաքում, բնակավայրում, այլ երկրում գտնվելու կամ պարզապես փոխադրամիջոց չունենալու հանգամանքներով պայմանավորված), թեպետ ներկա չէին «Զվարթնոցում», բայց բուռն աջակցություն արտահայտեցին:

Հատկանշական է, որ փաշինյանական իշխանություններն ու հատկապես «Նիկոլից ավելի նիկոլ» սատելիտները փորձում էին հեգնել, թե «ընդամենը» մի 2 հազար մարդ էր արձագանքել... Իրականում, կարծում ենք, քպական իշխանավորներն ու նրանց ծառայողներն իրենք էլ շվարած են, թե ինչ կարգի աջակցություն է վայելում Հայ առաքելական եկեղեցին՝ որպես ազգային և հոգևոր կառույց և արժեք: Եվ այն հիստերիան, որ իբր «սարկազմով» բարձրացրել էին նրանք, ցույց տվեց իրական անհանգստությունները, որ Նիկոլ Փաշինյանն իր նպատակին հասնել չի կարողանալու:

Իսկ հավաքն ինքնին որոշակի մեսիջներ էր պարունակում, ու ամենակարևորը սա է: Չէ, Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին ուղղված չէ, դա անիմաստ է, նրանք ո՛չ կարմիր գծեր ունեն, ո՛չ սրբություններ: Դե, բացի փողից ու իշխանությունից: Հիմնական մեսիջը, կարծում ենք, ուղղված էր բոլորին ու նաև աշխարհին, որ հայ ժողովուրդն իր արժեքներին տեր է, իր Եկեղեցու կողքին է...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հասարակական կարգի պահպանության ու անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով Լոռու և Տավուշի մարզերում հունիսի 10-ին պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Լոռու մարզում արձանագրվել է 268 իրավախախտում, որոնցից 109-ը չամրակապված վարելու, 16-ը՝ ավտոմեքենան մգեցված ապակիներով շահագործելու, 11-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու դեպքեր են։ Լոռու պարեկները հայտնաբերել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխնիկական զննություն չանցած ավտոմեքենա վարելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է ոչ սթափ 2 վարորդ։ 7 վարորդ վարչական պատասխանատվության է ենթարկվել վարելու ընթացքում ծխելու, 10-ը՝ բջջայինից օգտվելու, 2-ը՝ մեքենան անսարք լուսարձակներով շահագործելու, 105-ը՝ այլ իրավախախտումների համար։
Տավուշի մարզի պարեկներն ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրել են 190 խախտում։ 85 անձ ավտոմեքենան վարել է չամրակապված, 10-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, 7-ը՝ մգեցված ապակիներով։

Հայտնաբերվել են լուսարձակների անսարքությամբ վարելու, նաև վարելու ընթացքում ծխելու և բջջայինից օգտվելու 6-ական դեպք։ 5 անձ վարել է տեխնիկական զննություն չանցած և առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենա։ Հայտնաբերվել է նաև ոչ սթափ 4 վարորդ։ Արձանագրվել են հաշվառման համարանիշի հետ կապված, երկրորդ շարքում կայանելու և հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու 1-ական դեպք։ Այլ իրավախախտումների համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 53 անձ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հորդորում ենք՝ լինել զգոն և պահպանել երթևեկության բոլոր կանոնները։

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«ՄԻՊ Անահիտ Մանասյանի փոխարեն խորհրդարանում երեկ 24 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնում էր ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը։ Ինչո՞ւ ՄԻՊ-ը սահմանված կարգով չի ներկայացնում զեկույցը՝ մեր հարցին աշխատակազմից պատասխանեցին․ «Տիկին Մանասյանը գործուղման է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի աշխատանքների շրջանակներում` որպես Հայաստանը ներկայացնող անդամ»։ Նշենք, որ արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ, գործուղման է, հարցրինք գործուղման ժամկետների մասին։

«Կոմիտեն աշխատում է խորհրդապահության սկզբունքով: Կոմիտեի կողմից տեղեկատվությունը հրապարակվելուց հետո ՄԻՊ աշխատակազմը եւս կներկայացնի գործուղման մանրամասները»: Ուշագրավ է, որ մինչ ՀՀ ՄԻՊ-ը խոշտանգումների կանխարգելման կոմիտեում գործուղման է, Հայաստանի իշխանությունները հոգեբանական խոշտանգման են ենթարկում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին, սակայն պաշտպանի կողմից, ինչպես միշտ, ձայն բարբառո հանապատի»։

Ֆոտո

Թուրքիան մինչև տարեվերջ սկսելու է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պաշտպանության համար գրեթե 900 միլիարդ դոլարի հատկացումը

Մասկն առաջինն է, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀ–ում վերջին 6 տարիներին բարձրագույն կրթություն ստացողների թիվը 25 %-ով պակասել

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները

Փարիզի կենտրոնում ռեստորան է այրվել. Ֆրանսիայում մոտ 175,000 մարդ դուրս է եկել փողոց՝ բողոքի ցույցի

Բոլորն իրար դեմ են պայքարում. ամեն բան թողնված է ինքնահոսի․ «Ժողովուրդ»

Ում է զոհաբերելու Փաշինյանը․ «Հրապարակ»

Փաշինյանը դժգոհ է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի աշխատանքից. «Հրապարակ»

Նեթանյահուն ամոթանք է տվել