Հանրապետության տարածքում` հունիսի 2-ին, 4-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+10, ցերեկը +21+25,
Կոտայքի լեռներ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+23,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
Լոռի՝ գիշերը՝ +6+12, ցերեկը՝ +23+26,
Տավուշ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+30,
Արարատ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+25։
Հագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան
Վաղը` 10:00-ին ՔԿ ենք գնալու, հավաքվելու ենք Արաբկիրի Սուրբ Խաչ Եկեղեցու բակում, պատասխան ստանանք
ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան
Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց Սուրբ Էջմիածնի նշանակության և մեր ազգի կյանքում ունեցած դերակատարության մասին։ «Սուրբ Էջմիածինը խտացումն ու պահապանն է ազգային-քրիստոնեական մեր ինքնության, որ հաստատվեց Միածնի իջմամբ, հայացավ Սուրբ Թարգմանիչ վարդապետների սխրանքով, դարերի ընթացքում բյուրեղացավ հայերիս հոգում և սրտում՝ դառնալով անմահության գրավականը, մարդ-Աստված հանդիպման վայրը, ուր ժամանակն անժամանակ է, իսկ սրտաբուխ աղոթքը՝ լսելի։ Հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնի խորհրդին նշանակում է անմնացորդ սիրել մեր Հայրենիքը, աստվածահաստատ Հայոց Եկեղեցին և հավատալ անմահությանը՝ դառնալով լույսի, հույսի և սիրո քարոզիչներն այս կյանքում»,- նշեց Հայր Զաքարիան։
Պատարագիչ հոգևորականը տոնի առիթով նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և բոլոր հավատացյալներին՝ մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները:
Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության, շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին X-ի էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդի «Ռեալ»-ը շուտով պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
Մբապեն 25 տարեկան է և նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը։
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպումը:
Բագրատ Սրբազանը իր խոսքում նշեց.
«Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին»:
Բագրատ Սրբազանը բոլորին շնորհավորեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
«Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ։ Վերստին հայտարարում եմ՝ իրենք այս շարժման հետ կապ չունեն։
Մենք խստորեն դատապարտում ենք դա, ինչպես նաև ոստիկանների կողմից 7-8 հոգով մարդ ծեծելը»,- ասել է Սրբազանը։
Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրիի վարչական տարածքի Տաշտուն գյուղի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհը բռնկվել է իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարի առջևի հտավածում։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, որը բեռնված է եղել 24 տոննա ամրանով, դարձել է ոչ շահագործելի։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանները պարզում են, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱՅԻ ԲԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԱՊԱԳԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ
Երևանում պարեկի են դանակահարել. դեպքը տեղի է ունեցել մայիսի 26-ին, ինչի մասին հայտնում է shamshyan.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ ժամը 23։50-ի սահմանում Գաջեգործների փողոցում նկատել են Nissan մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարելիս է եղել անկանոն:
Պարեկները կանգնեցչել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդը չունի ավտոմեքենա վարելու իրավունք։ Այնուհետև նրանք վարորդին հայտնել են, որ ավտոմեքենան պետք է տեղափոխեն հատուկ պահպանվող տարածք և, վարորդի խնդրանքով, ավտոմեքենայում գտնվող իր ընկերուհուն տեղափոխել են Գաջեգործների փողոցի թիվ 40 շենքի մոտ, որտեղ վարորդը փորձել է համոզել իրենց, որ ավտոմեքենան չտեղափոխեն հատուկ պահպանվող տարածք: Այդ ժամանակ ժամանակ նրանց են մոտեցել մի խումբ անձինք, որոնք իրենց ոչ ադեկվատ են պահել, վիճաբանել են,ինչից հետո նշված անձանցից մեկը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է պարեկ Պռազյանին:
Ավտոմեքենայի վարորդին և պարեկին հարվածող անձին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Վարդան Մ․-ն է, իսկ պարեկին մարմնական վնասվածք հասցրած անձը Երևանի բնակիչ 23-ամյա Էդուարդ Ե․-ն է, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Պարեկը «կրծքավանդակի աջ կեսի մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության Հերացու անվան թիվ 1 բժշկական կենտրոն։ Էդուարդ Ե․-ն ձերբակալվել է։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։