ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի արտասահմանյան գրասենյակները. Guardian
Հոկտեմբերի 21, 2025

ԱՄՆ-ն մինչև սեպտեմբերի 30-ը կփակի USAID-ի արտասահմանյան գրասենյակները. Guardian

By Հունիսի 11, 2025 169

ԱՄՆ կառավարությունը մտադիր է մինչև սեպտեմբերի 30-ը լուծարել Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) բոլոր արտասահմանյան գրասենյակները և դրա ծրագրերի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել պետքարտուղարությանը, հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով իր ուսումնասիրած ներքին փաստաթղթին։

Ըստ լրատվականի՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրամայել է լուծարել գործակալության ամբողջ միջազգային անձնակազմը՝ արտասահմանյան օգնության ծրագրերի վերահսկողությունը հանձնելով պետքարտուղարությանը:

Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը, այն կազդի USAID-ի հարյուրավոր աշխատակիցների վրա ամբողջ աշխարհում, այդ թվում՝ դիվանագիտական ծառայության աշխատակիցների, կապալառուների և տեղական անձնակազմի, ավելի քան 100 երկրում:

Մինչև հայրենիք վերադառնալը, բոլոր ազատված աշխատակիցները կկարողանան օգտվել գործակալության համակարգերից և ռեսուրսներից, ինչպես նաև դիվանագիտական ​​խողովակներից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն համաձայնել է աստիճանաբար դադարեցնել ռուսական գազի ներմուծումը մինչև 2028 թվականի հունվարի 1-ը

Թուրքիան 2․2 կմ հեռահարության դիպուկահար հրացան է ստեղծել

Քննարկվել են Պուտինի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հստակ քայլերը

ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Թրամփի անվան ամենամյա խաղաղության մրցանակ սահմանելու մասին օրինագիծ

Զելենսկին հույսը դրել է Ադրբեջանի վրա

200 մարդ մնացել է գետնի տակ․ Ռուսաստանը հուժկու հարձակում է իրականացրել

Բաքուն շարունակվում է զինվել. Պակիստանից JF-17 Thunder Block-III կործանիչներ են ժամանել

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական տարածքներ ու խուզարկություններ իրականացրել

«Գազայում խաղաղության ճանապարհը լի կլինի վերելքներով ու վայրէջքներով»․ Վենս

ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի առնվազն երեք տարվա ինքնապաշտպանության միջոցներ. Ֆրանսիայի արտգործնախարար

Կասեցվել է «Իգիթ» ԱՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը

Կանադայի վարչապետը հայտարարել է, որ կձերբակալի Նեթանյահուին

Ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձինք․ ՆԳՆ

Ամեն ինչ պատրաստ է, որ մենք սկսենք ծրագրի իրականացումը. ԿԳՄՍ նախարարը՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի մասին

Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ