Live24
Սեպտեմբերի 10, 2025
Live24

Live24

Լուրեր

Վարդան Ոսկանյանը գրում է.  «Իրանական աղբյուրները հաստատում են, որ ժամեր առաջ իսրայելական 2 ԱԹՍ-ի հարվածից վնասվել են «Հարավային Փարս» և «Ֆաջր-ե Ջամ» գազային ենթակառուցվածքները, հրդեհը չեզոքացվել է։

Իսրայելական հարձակում է իրանակացվել նաև Ուրմիայի ռազմակայանի դեմ, հասցված վնասի չափի մասին տեղեկատվություն չկա։

Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Ղոմ նահանգում խոցվել է իսրայելական 3 ԱԹՍ։

Նեթանյահուն սպառնացել է, որ իսրայելական օդանավերը կհայտնվեն Թեհրանի երկնքում։

Արհեստածին Ադրբեջանի արտգործնախարարը վստահեցրել է իրանցի գործընկերոջը, որ իր պետության տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ հարձակումների նպատակով»։

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի Բանդար Աբբաս նավահանգստում գտնվող թիրախներին։

Լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել։ Հարվածներ են գրանցվել նաև Իրանի այլ շրջաններում՝ Թեհրանում, Ահվազում և Ասալույեում՝ երկրի նավթագազային ենթակառուցվածքների մոտ։

Իրանը հետ է մղում Իսրայելի նոր հարձակումները, ՀՕՊ համակարգերը գործում են մի քանի քաղաքներում. հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ հարված է հասցրել տարբեր տեսակի հրթիռների և արձակման համակարգերի իրանական ստորգետնյա պահեստին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելի հարվածները հետ են մղվել Խորամաբադում, Բանդար Աբբասում, Թավրիզում և այլ քաղաքներում:

 
 

Նարեկ Մալյանը գրում է.  «Իրականում իրենց ընդդիմադիր համարողները իմպիչմենտի նախաձեռնությանը միանալու համար երկար ժամանակ չունեն:

Փողոցի գեներացիան որպես միանալու նախապայման առաջ քաշողները հուսով եմ հասկանում են, որ եթե փողոցը սկսվի մինչև ընդդիմության միավորվելը, այդ դեպքում փողոցը կլինի նաև չմիացած «ընդդիմադիրների» դեմ:

Իսկ իմպիչմենտի պահանջով փողոց անպայման լինելու է: Անպայման…»։

Պուտինը և Թրամփը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։

Քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Նա Թրամփին տեղեկացրել է նախորդ օրը Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Պուտինը Թրամփին հիշեցրել է Ռուսաստանի առաջարկը՝ Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու վերաբերյալ։

Թրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։ Նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալը։

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև միջնորդ լինելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։

ԱՄՆ նախագահն Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներն անվանել է արդյունավետ։

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։

Էրդողանն ու Ալիևը մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ և ընդգծել են խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը։

Այն փաստը, որ Իսրայելը Իրանին հարվածները համակարգել է ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ամենաթեժ ժամանակ, փաստում է, որ Վաշինգտոնը վստահելի չէ: Այս մասին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։շ

«Իրանի տարածք ներխուժելու Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները ԱՄՆ-ի հետ համակարգելը բանակցությունների ամենաթեժ շրջանում, ԱՄՆ-ի անազնվության և ոչ վստահելի լինելու նշան է», – ասել է Փեզեշքիանը:

Ըստ Իրանի նախագահի՝ Իսրայելն էլ ավելի հզոր պատասխան կստանա, եթե շարունակի իր ագրեսիան Իրանի դեմ։

 

Դուբայի Մարինա թաղամասի «Marina Pinnacle» երկնաքերում հունիսի 14-ին հրդեհ է բռնկվել. բնակիչները տարհանվել են առանց վնասվածքների: Այս մասին  հայտնում DubaiNewsFeed լրատվականը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ 3820 բնակիչ տարհանվել է 67 հարկանի բնակելի շենքի 764 բնակարաններից, Դուբայի քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները վեց ժամ աշխատել են կրակը զսպելու համար:

Ըստ աղբյուրի՝ հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, սակայն իշխանությունների արագ արձագանքի շնորհիվ ոչ ոք չի տուժել։ 

 

ՌԴ և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը Թրամփին հիշեցրել է Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխընդունելի պայմանավորվածություններ գտնելու Ռուսաստանի առաջարկի մասին։

Թրամփը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը մտահոգիչ է գնահատել: Առաջնորդները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային ուղուն վերադառնալը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի բանակցողները պատրաստ են վերսկսել միջուկային խնդրի շուրջ իրանցիների հետ աշխատանքը։

Հունիսի 15-ին Մուսկատում նախատեսված Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները չեն կայանա, հայտարարել է Օմանի ԱԳ նախարար Սայիդ Բադր բեն Համադ Ալբուսաիդին․

«Իրանա-ամերիկյան բանակցությունները, որոնք նախատեսված էին այս կիրակի՝ Մասկատում, չեն կայանա:

Բայց դիվանագիտությունն ու երկխոսությունը մնում են կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը»,- նշել է նա։

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին բրիգադային գեներալ Սեյեդ Մաջիդ Մուսավիին նշանակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար։

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Մաջիդ Մուսավին այս պաշտոնում կփոխարինի Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով զոհված ԻՀՊԿ գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեին։

Ֆոտո

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ Կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. Միրզոյան

Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին

Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Ռուսաստանի նախագահին

Սիգուրնի Ուիվերը «Ավատար» ֆիլմի շարունակության մասին. «Այն նույնքան արդիական է, որքան էպիկական»

Հնարավոր է` ՀՀ–ում ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանություն ներդրվի 2026 թվականից