Հովհաննես Խուդոյանը գրում է. «Հանրայինի «ոչ պրոֆեսիոնալիզմը» մի կողմ
Քննչականի մեղադրանքի որակն էլ մի կողմն
Բայց հիշեք երկու բան
1. հավաքների կազմակերպչական աշխատանքներում տրանսպորտային ծախսեր, գիշերակաց, օրապահիկ վճարելը պետք է քրեականացված չլինի, այլ պատժելի պիտի լինի միայն հարկադրանքը։
Ինչ տարբերություն` ես բենզին առնեմ, գնամ ընկերոջս բերեմ հավաքի, թե իրեն փոխանցեմ ասեմ`բենզին լցրա, արի։
Կամ հավաքի մասնակիցներին բերեմ ջուր կամ սնունդ բաժանեմ, թե վճարեմ ինքնուրույն սնվելու համար։
Կամ պաստառներ տպեմ բաժանեմ, թե արդեն կատարված աշխատանքի համար վճարեմ։
Կամ փոխհատուցեմ օրավարձով աշխատող ընկերոջս վնասը, երբ որ ինքն անկեղծորեն ուզում է իրացնել հավաքի իր իրավունքը , սակայն չի կարող հոգ չտանել իր ընտանիքի համար։
2. Ու նույնիսկ եթե այս արարքը պիտի պատժելի լինի, էդ ո՞նց է ստացվում, որ քպ-ի նախընտրական քարոզչության համար կարելի է վճարով մարդիկ բերել /հստակ փաստ Երևանի ավագանու ընտրություններից»:
Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բարդ է և ավելի բարդանալու միտում ունի։ Այս մասին այսօր Ալմաթիում ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը։ Օդային տարածքում սադրանքների թիվն աճում է, բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, այդ թվում՝ ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք։ Ռուսաստանը կշարունակի անել հնարավորը ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցությունը բարելավելու և զարգացնելու համար, նպաստելու կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմանը և դրանով իսկ ապահովելու մեր ընդհանուր անվտանգությունը»,- ասել է Շոյգուն։
«Ակնհայտ փորձ է արվում եվրասիական տարածաշրջանը վերածելու աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, այդ թվում՝ ուղղակի միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին, քաղաքական ճնշում, շանտաժ, սպառնալիքներ, անօրինական պատժամիջոցներ և այլ մեթոդներ են կիրառվում»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը NEWS.am-ին փոխանցեց, որ Փաշինյանի օրակարգում նման հարց չկա։
«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասաց նա:
Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից Քիչ առաջ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»,- գրել է նա։
Նշենք, որ սա ականի պայթյունից վիրավորվելու արդեն երրորդ դեպքն է։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ զանգն իրականում ազդակ էր առ այն, որ Մոսկվան նրան շանս է տալիս:
«Անկասկած, դա ազդակ էր առ այն, որ մենք ձեր մասին հիշում ենք... Եթե հիշում եք՝ մինչ այս ՌԴ ղեկավարության կողմից ազդակ էր ուղարկվել, երբ նախկին նախագահ Քոչարյանը բանտում էր, շնորհավորեցին նրա ծննդյան օրը: Իսկ որոշ ժամանակ անց նրան բաց թողեցին: Հիմա սա Փաշինյանին ուղղված ազդակ էր, որ ամեն ինչ նորմալ է...ՀԱՊԿ-ին չեկար, աթոռը դատարկ մնաց, հասկանում ենք՝ ժամանակ է պետք», - մեկնաբանել է Մամեդյարովը:
«Նրանք նրան շանս են տալիս»,- ասել է լրագրողը:
«Այո, իհարկե», - հաստատել է Մամեդյարովը։
Առաջին ալիքը ներողություն է խնդրել ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը մեջբերում էր արել ձայնագրությունից՝ այն սխալ մեկնաբանելով։
«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության: Սո՛ւտ։ Սու’տ։ Սու’տ:
Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ» ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»», - գրել էր նա, ապա մանրամասները ներկայացրել ուղիղ եթերում։
Մելիքյանի խոսքով՝ Հ1-ն այդ հատվածը թարգմանել է. «2200 դրամ եմ վերցրել, այն դեպքում երբ 40 հազարից պակաս չեմ կարող վերցնել»։
«Այն դեպքում,երբ այդ քաղաքացին ասել է, որ այս պահին 2200 դրամանոց կոշիկ է հագնում, երբ նախկինում 40,000-ից պակաս չէր հագնում», - պարզաբանել է իրավապաշտպանը։
Մի զինեք Ուկրաինային․
Պուտինը սպառնացել է Ուկրաինային հեռահար զենքով զինող երկրներին․
Մանրամասները՝ տեսանյութում
Սրբազանին չեմ ընդունի, պատրաստ չեմ նրան հանդիպել.
Գեղարքունիքի մարզպետ
Մանրամասները՝ տեսանյութում
Ձեր պոետիկ զեղումներին ավելացնելու ոչինչ չունեմ.
Ավանեսյանը՝ ԲԿ-ների տնօրեններին ազատելու մասին
Մանրամասները՝ տեսանյութում
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման ընթացքն, իմ ընկալմամբ հետևյալն է.
ա) Քայլերթի փուլում Բագրատ Սրբազանը ոտքի հանեց ժողովրդին՝ ինքն իրեն ներկայացնելով, որպես ամեն տեսակ զոհաբերության պատրաստ առաջնորդ։
բ) Մայիսի 9-ին արձանագրելով, որ ժողովուրդը Շարժման թիկունքին է՝ Սրբազանը ձեռնամուխ եղավ էլիտաների, քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթների, հասարակական, մշակութային գործիչների և այլոց միավորման գործին։ Այս խնդիրն էլ շատ արագ լուծվեց։
գ) Շարժման երրորդ փուլում, որը Սրբազանի կողմից վճռական էր հռչակվել, լուծվեց իշխանություններին վերջնական վարկաբեկելու, ճշմարտության դաշտում ոչնչացնելու խնդիրը։
Այս ողջ ընթացքում իշխանության ներսում չգտնվեց Սրբազանի դիմաց կանգնելու, նրան աչքերին նայելու ունակ որևէ մեկը։ Բոլորը փախան կամ թաքնվեցին ոստիկանական շարքերի ետևում։
Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը։ Համենայն դեպս, տրամաբանությունը դա է հուշում։ Եվ, Աստված առաջ, ինչպես որ նախորդ փուլերի խնդիրներն են լուծվել, վստահ եմ՝ նույնը կլինի նաև վերջին փուլի արդյունքում»։