Live24
Մայիսի 02, 2025
Live24

Live24

Լուրեր

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Տավուշը հանուն Հայրենիքի» Շարժման ընթացքն, իմ ընկալմամբ հետևյալն է.

ա) Քայլերթի փուլում Բագրատ Սրբազանը ոտքի հանեց ժողովրդին՝ ինքն իրեն ներկայացնելով, որպես ամեն տեսակ զոհաբերության պատրաստ առաջնորդ։

բ) Մայիսի 9-ին արձանագրելով, որ ժողովուրդը Շարժման թիկունքին է՝ Սրբազանը ձեռնամուխ եղավ էլիտաների, քաղաքական ուժերի, մասնագիտական հանրույթների, հասարակական, մշակութային գործիչների և այլոց միավորման գործին։ Այս խնդիրն էլ շատ արագ լուծվեց։

գ) Շարժման երրորդ փուլում, որը Սրբազանի կողմից վճռական էր հռչակվել, լուծվեց իշխանություններին վերջնական վարկաբեկելու, ճշմարտության դաշտում ոչնչացնելու խնդիրը։

Այս ողջ ընթացքում իշխանության ներսում չգտնվեց Սրբազանի դիմաց կանգնելու, նրան աչքերին նայելու ունակ որևէ մեկը։ Բոլորը փախան կամ թաքնվեցին ոստիկանական շարքերի ետևում։

Կարծում եմ՝ հունիսի 9-ից տրվելու է գործն ավարտին հասցնելու՝ Շարժման վերջնական փուլի մեկնարկը։ Համենայն դեպս, տրամաբանությունը դա է հուշում։ Եվ, Աստված առաջ, ինչպես որ նախորդ փուլերի խնդիրներն են լուծվել, վստահ եմ՝ նույնը կլինի նաև վերջին փուլի արդյունքում»։

Ասում ենք գնա հեծանիվ քշի, գնում հեծանիվ ա քշում․

Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին․

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնում է լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն:

Նիկոլ Փաշինյանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։

ՀՀ իշխանությունները չգիտեն` արդյոք ՀՀ կադաստրի պետական կոմիտեի քարտեզը համապատասխանում է Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված ՀՀ տարածքին, գրում է «Sputnik Արմենիան»:

Իրավիճակը հասկանալու համար մենք նախ հարցում ուղարկեցինք Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերով հանձնաժողովը ղեկավարող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Մեզ հորդորեցին հարցերն ուղարկել Կադաստրի պետական կոմիտե, սակայն այնտեղ էլ պատասխան չստացանք։

«Այդ հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է Կադաստրի կոմիտեի իրավասություններից»,- պատասխանեցին կոմիտեից։

Հարցին, թե որ քարտեզների հիման վրա է կազմվել Կադաստրի էլեկտրոնային քարտեզը, մասնավորապես սահմանային հատվածների դեպքում, տեղեկացանք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ տարածքում 1998-2005 թվականների ընթացքում իրականացվել են կադաստրային քարտեզագրման աշխատանքներ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

«Ինքը Անորսալի Ջո-ն է»․

Սրբազանի անեկդոտը Փաշինյանի մասին․

Մանրամասները՝ տեսանյութում

«Սրբազան պայքար»-ը հայտարարել է, որ այսօր շատ կարևոր աշխատանքների օր է։

«Պետք է համալրել մեր շարքերը, ընդլայնել տեղեկատվական ռեսուրսների հնարավորությունները, նոր մարդկանց ներգրավել և պատրաստվել հունիսի 9-ի մեծ հանրահավաքին։

 Խնդրում ենք տարածել Շարժման պաշտոնական ալիքները սոցիալական ցանցերի ձեր էջերում, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա միանալ մեզ։

 Ահա հղումները.

  Սրբազան պայքար 

 Ազգային ճակատ

 Տավուշը հանուն հայրենիքի

 #LiveAra 

 Նաև խնդրում ենք տարածել մեծ հանրահավաքի մասին տեղեկատվական պաստառները։ Ինչպես արդեն ասել ենք, հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում պետք է կայանա մեր ամենաբազմամարդ հանրահավաքը։ 

 Պաստառները կարող եք ներբեռնել այստեղից։

 Սիրելի հայրենակիցներ, հաղթանակը շատ մոտ է։ Միասին մենք կերտելու ենք մեր երազանքների Հոգևոր Հայաստանը։

 Օրվա աշխատանքները կամփոփենք երեկոյան՝ ժամը 19։00-ին՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայանալիք հավաքին»,- ասվում է հաղորդագրությունում։

Կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները

Առանցքային հանրահավաքը ավելի լավ ձևակերպում է, քան՝ 20-25 տարի գերիշխած «կրիտիկական զանգվածով» հանրահավաքը։ Հանրահավաքը կլինի առանցքային այն դեպքում, եթե նոր առանցքային թեմաներ սկսեն կարևորել, որոնք ենթադրում են նոր մասնագիտական խմբերի ներգրավում և նոր սոցիալական խմբերի ուշադրություն։

Մեր քաղաքական միտքն իսկապես կարծում էր, որ եթե մի օր մի հանրահավաքի դուրս գա «կրիտիկական զանգված», վերջ, իշխանությունը կփոխվի, ու այդպես՝ երկար տարիներ, անկախ նրանից, թե ով էր իշխանությունը և ով՝ փոխողը։ Բնականաբար ոչինչ չէր ստացվում։

Ես ուզում եմ հավատալ, որ առանցքայինն իր բովանդակությամբ պետք է տարբերվի կրիտիկականից, թեև «առանցքայինի» ընկալումներն էլ կարող են տարբեր լինել։ Շարժման այս պահի նպատակը լայն կրիտիկական համախմբում ստանալն է, իսկ դա հնարավոր է լինում, եթե բարձրացվում են լայն և տարբեր շերտերի հետաքրքրության, կենսական թեմաներ։ Պարզ ասած՝ կրիտիկական զանգված ապահովում են առանցքային թեմաները։

Շարժումը շատ կարևոր ու դժվար փուլ հաղթահարել է՝ ձևավորել է կայուն նոր ընտրազանգված, ջարդել է իշխանական հակաքարոզչության ամենամեծ ալիքը, թակել է մշտական դիտորդ-զգուշավոր-տատանվող շերտերի դուռը։ Որպեսզի այդ դռները բացվեն, շարժումը այս պահից էապես կարևորի նոր թեմաներ.

1. Սոցիալական արդարություն

2.  Վիճահարույց ճանապարհներով հարստացած նախկին և ներկա պաշտոնյաների հանրային փոխհատուցման քաղաքակիրթ, ապաքրեական մեխանիզմներ։ Հավաքական գիտակցության մեջ այս թեման կա, և այն շրջանցել հնարավոր չէ։

3.  Աշխատողների իրավունքների պաշտպանություն. թե´ պետական համակարգում, թե´ մասնավորում տոտալ խախտումների և ճնշումների խնդիրը պետք է լուծվի։

4.  Բիզնես միջավայր, շրջհարկի փոփոխություններ. այս իշխանությունը գնում է բիզնես դաշտի էական վատացման ուղղությամբ։ Բիզնեսին պետք է տալ ծանրակշիռ երաշխիք, որ երբևէ չեն կրկնվելու նախկին հարկային-մաքսային բարքերը, պետք է սկսել բաց երկխոսություն բիզնեսի հետ, և բիզնեսը կկանգնի շարժման, այն է՝ Հայաստանում խորքային փոփոխությունների կողքին։

5.  Վարկային գերություն։ Կան տարբերակներ, որոնք  առաջարկում են ամենևին ոչ պոպուլիստական մեխանիզմներ, որով հնարավոր է վերանայել շատերի անարդար վարկային պարտավորությունները, օգնել քաղաքացուն՝ դուրս գալ վարկային ստրկությունից։ 

6.  Թանկություն. Հայաստանում կյանքն ակնհայտ արհեստականորեն թանկ է։ 

7.  Բարոյական տոտալ հանրային ճնշում է պետք իրենց անասունի նման պահող որոշ պաշտոնյաների, քարոզիչների վրա, որոնք չեն պահում մարդկային որևէ սահման։

8.  Եվ այլ բազմաթիվ զգայուն թեմաներ

Տատանվողներին, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «վախենում եմ ակտիվ լինել, «ի՞նձ ինչ» ասող խավին կարճաժամկետ փուլում հնարավոր չէ համոզել «զբաղվել քաղաքականությամբ» ։ Բայց հնարավոր է և պետք է նրան հետաքրքրել՝ զբաղվել սեփական խնդիրներով, ու դա կբերի բնական ուժեղ կոնսոլիդացիայի։ 

Վահե Վովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Արխիվից հանված փառահեղ տեսանյութ․

Ինչպես է Բագրատ Սրբազանը հասել բարձունքի․

Մանրամասները՝ տեսանյութում․

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հեծանիվի փոխարեն սուզանավի ղեկին էլ լինի, մեկ է՝ Նիկոլն ավարտված գործիչ է։

Նիկոլը մնացել է Ալիեւի, ողորմելի հաճախորդների ու որոշ «բերետավորների» հույսին։ Նիկոլիստները միաբերան պնդում են, թե իրենց իշխանությանը ոչինչ չի սպառնում։ Բա ինչու՞ եք ամբողջ օրը դրա մասին խոսում։ Դուք աջակցություն ու ժողովրդականություն չունեք, ուզում եք հեծանիվ, ուզում եք սուզանավ քշեք։

Լեգիտիմ իշխանությունը «ցռան վերգոների» նման չի թաքնվի ոստիկանների հետեւում։

Ազգային օրակարգը ՝ առանց թշնամու առաջ ծնկի եկած կապիտուլյանտի Հայաստանն է։

Ձեր օրակարգը ո՞րն է….  Երեւի քաղաքական տրանսգենդերներով, թուրք-ադրբեջանական կամակատարներով ու «բերետավորներով» վիլայեթացումը»։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ: 

Կառավարության 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ նախատեսված է մինչև 2024 թ.-ի հունիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: 

Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2024 թ.-ի հունիս ամիսը ներառյալ: Սրա արդյունքում 2024թ.-ի մայիսի 30-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024 թ.-ի հուլիսի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ: 

Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թ.-ի օգոստոսը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ: Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսների համար կազմում է 13.800.000 դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024 թ.-ի պետական բյուջեով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆոտո

Հռոմում կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են. Reuters

Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ. «Ժողովուրդ»

«Հայաստան» խմբակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին միանալու մասին. հայտարարություն

Նոր Նորքի թաղապետի, Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Իսակովի պողոտայում մեքենան հայտնվել է մեծ փոսում

Թրամփը մայիսի 8-ը հռչակել է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի օր

Ինգուշեթիայում վաճառված ձին 1 տարի անց վերադարձել է նախկին տիրոջ մոտ

ՌԴ օդային տարածքում 121 ուկրաինական ԱԹՍ է խոցվել

Զելենսկին շուտով կհեռանա նախագահի պաշտոնից․ Ռադայի պատգամավոր

Պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 մլրդ դրամ․ Ֆինանսների նախարար

Առանձին վայրերում անձրևները հորդառատ կլինեն. եղանակի տեսություն

ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. եկել է ուղիղ բանակցությունների ժամանակը. Պետդեպ

Նոր երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Ուկրաինայում պատերազմը շուտով չի ավարտվի. Վենս

ԱԱԾ-ն մտել է Ազգային արխիվ. թշնամու հետ համագործակցող խումբ են բացահայտել. 168․am