Իսրայելի թիկունքի հրամանատարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ամբողջ երկիրը ներկայումս գործում է արտակարգ դրության ռեժիմով, հայտնում է The Jerusalem Post-ը։
Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 03:00-ին։ Այն ուժի մեջ կլինի առնվազն մինչև կիրակի, ժամը 20:00-ն, և կարող է երկարաձգվել՝ կախված սպառնալիքի մակարդակից։
Փակվել են բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, ցերեկային խնամքի կենտրոնները, դպրոցները, հատուկ կրթական ծրագրերը, ամառային ճամբարները, երիտասարդական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները։
Ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական ուսումնական միջոցառում չի անցկացվի, ինչպես նաև չեղարկվել են երեխաների և դեռահասների համար նախատեսված մարզական մրցումները։
ԱՄՆ Սոլթ Լեյք Սիթիի կենտրոնում ԱՄՆ վարչակազմի ներգաղթային քաղաքականության դեմ ուղղված «Առանց թագավորների» երթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն մեկ մարդ ծանր վիրավորվել է, հայտնում է CNN-ը։
Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանությունը հայտնել է, որ տուժածը հիվանդանոց է տեղափոխվել կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։
Ոստիկաններն ակտիվորեն հետաքննում են միջադեպը և հայտարարել են, որ ձերբակալել են կասկածյալին։
Երեկոյան երթը, որին մասնակցել է մոտ 10 000 մարդ, նախապես պլանավորված էր և արտոնված էր ոստիկանության կողմից։ Սակայն ավելի ուշ ոստիկանները ցուցարարներին կոչ են արել «հեռանալ անվտանգ և կազմակերպված»։
Ոստիկանությունը նաև խնդրել է ցուցարարներին ներբեռնել հրաձգության տեսանյութերն ու լուսանկարները։
Վարդան Ոսկանյանը գրում է․
Քանի որ շատերին է հետաքրքրում, թե որքա՞ն ժամանակ և ի՞նչ ինտենսիվությամբ Իրանը կարող է շարունակել հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին, ապա կարծում եմ՝ հետաքրքիր կլինի լսել քիչ առաջ իսրայելական ռուսալեզու ալիքներից մեկով հենց իսրայելցի փորձագետի գնահատականը՝ «Իրանն ունի ավելի շատ հրթիռներ, քան մենք կարող էինք դիմակայել դրանց երկարատև ժամանակի ընթացքում։
Այսինքն, նրանք ունեն բավարար քանակի հրթիռներ, որպեսզի շարունակեն հարվածել մեզ օրական 80, 100, 120 հրթիռների մակարդակում և պահել Իսրայելը այսպիսի հյուծման պատերազմի մեջ»»։
Իսրայելի թիկունքի հրամանատարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ամբողջ երկիրը ներկայումս գործում է արտակարգ դրության ռեժիմով, հայտնում է The Jerusalem Post-ը։
Արտակարգ դրության ռեժիմն ուժի մեջ է մտել ուրբաթ վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 03:00-ին։ Այն ուժի մեջ կլինի առնվազն մինչև կիրակի, ժամը 20:00-ն, և կարող է երկարաձգվել՝ կախված սպառնալիքի մակարդակից։
Փակվել են բոլոր կրթական հաստատությունները, այդ թվում՝ մանկապարտեզները, ցերեկային խնամքի կենտրոնները, դպրոցները, հատուկ կրթական ծրագրերը, ամառային ճամբարները, երիտասարդական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները։
Ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական ուսումնական միջոցառում չի անցկացվի, ինչպես նաև չեղարկվել են երեխաների և դեռահասների համար նախատեսված մարզական մրցումները։
Երեկ գիշեր իրանական հարվածներից Իսարյելում մարդիկ են զոհվել։ Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը տեղկացնում է, որ նույնիսկ ամբողջ ընտանիքի անդամներն են զոհվել։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Դաժան էր գիշերը, կան բազմաթիվ մարդկային զոհեր ու վիրավորներ, այդ թվում երեխաներ ու ամբողջական ընտանիքներ։ Վերջնական թվեր դեռ չկան»։
Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի ուղղությամբ գերձայնային բալիստիկ հրթիռներ արձակելու մասին, հաղորդում է Al Masirah-ն։
Ըստ հութիների հայտարարության, հարվածները հասցվել են իրանցի զինվորականների հետ համակարգմամբ՝ օգտագործելով «Պաղեստին-2» մի շարք գերձայնային բալիստիկ հրթիռներ։
Շարժման հայտարարության համաձայն, թիրախները եղել են Թել Ավիվում գտնվող «զգայուն» օբյեկտները։
Չնայած այս հայտարարություններին, զինվորական պաշտոնյաները Times of Israel-ին հայտնել են, որ ՑԱԽԱԼ-ը տեղյակ չէ վերջին 24 ժամվա ընթացքում Եմենից բալիստիկ հրթիռների որևէ արձակման մասին։
Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղացական արշավին։
«Ամբողջ հայ ազգին ալեկոծել է ՀՀ վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ կատարված պնդումները։
Որոշ շրջանակներ խոսում են «նոր կաթողիկոս» ընտրելու մասին եւ իմ անունն է շրջանառվում որպես թեկնածու, հետեւաբար պարտքս եմ համարում պարզաբանում ներկայացնել՝ ավելորդ խոսակցությունները կանխարգելելու համար։
Ա. Ներկայիս մեր Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետն է։ Եկեղեցական դասն ու համայն հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնա նրան, պաշտպանի եւ միշտ աղոթի։
Բ. Այս օրերին պարոն վարչապետի կողմից սույն խնդրի արծարծումը հստակ քաղաքական առնչություն ունի, հատկապես հաշվի առնելով, որ 2026թ.–ին լինելու ե քաղաքական ընտրություններ։ Հարցը բոլոր քաղաքական շահերը գերազանցող բնույթ ունի եւ այդպե՛ս նրբորեն պետք է ձեռք առնվի, եթե ոչ, կստանա եկեղեցի–պետություն բախման մի վիճակ, այդ պարագայում մեր դիրքը հստակ է՝ մեր առաքելական սուրբ եկեղեցու շահերը եւ անկախությունը կպաշտպանենք բոլոր արտաքին ճնշումներից։
Գ. Մենք լուծումը տեսնում ենք համբերությամբ 2026թ.–ի ընտրություններին սպասելու մեջ։ Արդեն Մայր Աթոռը 2026թ.–ին հրավիրել է եկեղեցական ներկայացուցչական ժողով։ Նույնիսկ կարելի է, որ այն վերածվի Ազգային եկեղեցական ժողովի։ Անձնապես գիտենք, որ Վեհափառ Հայրապեն է շատ հոգնած այս վիճակից, սակայն, որքան որ ծանոթ ենք իրեն, նա հետքայլ չի անի արտաքին քաղաքական ճնշումների ներքո եւ իրավունք ունի»,– ասել է Սահակ պատրիարքը։
Թուրքական SZC հեռուստաալիքն Ադրբեջանի Հանրապետությունը ներառել է Իսրայելին բացահայտորեն աջակցող երկրների ցանկում, հաղորդում է «Քրդստանի ձայնը» Telegram ալիքը։
Ավելի վաղ, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածությունը։
«Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ ձեռնարկված գործողության հետևանքով ստեղծված իրավիճակը... Ընդգծվել է որևէ երկրի կողմից Ադրբեջանի տարածքը երրորդ երկրի, այդ թվում՝ հարևան և բարեկամ Իրանի դեմ օգտագործելու անհնարինությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանը հրթիռային հարվածներ սկսեց Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Mehr գործակալությունը: Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հայտնել է Իրանից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին: |
Իրանը ծրագրում է մոտ ժամանակներս «ավերիչ հարվածներ» հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Իսրայելի հարձակման, հայտնել են Իրանի պետական հեռուստատեսությունից։
Մանրամասներ չեն ներկայացվում՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա ժամերին։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է՝ Իրանը չի փոխի դիրքորոշումը իր միջուկային հարցի վերաբերյալ և չի բանակցի, քանի դեռ իսրայելական հարձակումները շարունակվում են։