Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:

Վիրավորներից մեկին հիվանդանոց են սեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի նրբ. 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15 շենքեր, Աշխաբադի փ . 1, 5, 7 շենքեր, Բաբաջանյան փ/ 21/1 շենք, թիվ 7 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16:00 Նոր Արեշ 9փ․ 27-60; 20փ․ 1-53; 26փ․ 1-13; 32փ․ 1-57, 61-87; 40փ․ 32-60; 42փ․ 54-68 առանձնատներ,

11։00-17:00 Ազատության պող. 1-10 շենքեր, Թբիլիսյան խճ. 9/6-13/11 առանձնատներ,

Արարատի մարզ՝

10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի,

10:00-13:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Կոլխոզնիկների, Մուրացանի, Ղուկասյան, Սուրբ Ամենափրկչի փողոցներ մասնակի, Տափերական և Լուսաշող գյուղեր մասնակի,

Շիրակի մարզ՝

11:00-17:00 Գուսանագյուղ, Լուսաղբյուր, Շիրակավան, Սարակապ, Ջրափի, Աղին, Բարձրաշեն, Իսահակյան գյուղեր և հարակից որ բնակիչ-բաժանորդներ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը պարեկները սահմանազատել են:

Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլն իրականում լի էր անակնկալներով, ընտրապայքարն ունեցավ անսպասելի ընթացք, քանի որ հաղթողի հավակնորդները վերջնարդյունքում փոխվեցին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներին։  

«Ամենասկզբում առաջատարը համարվում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, թեկնածուների գրանցումից և քարոզարշավի մեկնարկից հետո շատերը կարծում էին, որ հիմնական պայքարը կընթանա նրա և Իրանի առողջապահության նախկին նախարար,  ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանի միջև, սակայն նախընտրական պայքարի ու հատկապես հեռուստաբանավեճերից հետո Փեզեշքիանն իր պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ կարողացավ բավականին մեծ ուշադրություն գրավել իր անձի նկատմամբ՝ դառնալով հիմնական հավակնորդը։ Այդ մասին էին վկայում նաև Իրանում անցկացված նախնական սոցիոլոգիական հարցումները, որոնք արտացոլվեցին ընտրությունների առաջին փուլում»,- ասաց Վարդանյանը։ 

Իրանագետի դիտարկմամբ՝ եթե առաջին փուլում պահպանողականներին հաջողվեր միավորվել մեկ թեկնածուի շուրջը, գուցե, նրանք կունենային հաղթելու ավելի մեծ հնարավորություններ, և ընտրական գործընթացը կավարտվեր մեկ փուլով։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան առգրավվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Հունիսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ–ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան։ Քննիչը լրագրողներին ասել էր, որ գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում, բայց այլ մանրամասներ չէր հայտնել` նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված թիվ 13-0238-24 քրեական վարույթով (երկու հոդվածներն էլ վերաբերում են թմրամիջոցների շրջանառությանը. խմբ.) առգրավվել է «Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ» ՊԿՀ տիրապետության տակ գտնվող «Toyota Camry 2.5» մակնիշի, 004 UU 90 հաշվառման համարանիշի ավտոմեքենան և տեղափոխվել նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք»,–նշված է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվել է թմրամիջոցների շրջանառության գործի շրջանակում. ՔԿ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ ամբիոնից քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների դիակները պարկերով լցրել էին գետնին, ու որեւէ մեկը այդպես էլ այդ ազգային ամոթի համար պատասխանատվության չենթարկվեց: Այս ելույթից հետո ԱԺ նիստը նախագահող Լենա Նազարյանը, բարձրախոսը միացրած, վիրավորեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին՝ «իդիոտկա» վիրավորական բառով:

Հենց նույն դահլիճում րոպեներ հետո Թագուհի Թովմասյանը պահանջեց Լենա Նազարյանից, որ ներողություն խնդրի, սակայն Նազարյանը հրաժարվեց կատարել պահանջը՝ ավելի բարդացնելով իրավիճակը: Ընդդիմադիր պատգամավորը դիմեց դատարան: Դատարանում Լենա Նազարյանը իր փաստաբանի միջոցով փորձեց ապացուցել անհնարինը, թե «իդիոտկա» բառը վրավորանք չէ, նշանակում է «առաջնորդ», եւ Նազարյանը չի ցանկացել վիրավորել. ինչպես նաեւ մեծ փոխհատուցում վճարելուց խուսափելու համար՝ Նազարյանի փաստաբանը դատավորներին ներկայացնում էր Լենա Նազարյանի ֆինանսական վիճակը, թե վարկեր ունի, չի կարող մեծ տուգանքներ վճարել:

Ի վերջո, եռաստիճան դատական համակարգում Թագուհի Թովմասյանը հաղթեց բոլոր ատյաններում եւ հիմա՝ դեպքից 3 տարի անց, Լենա Նազարյանը, դատարանի պահանջով, «Առավոտ» օրաթերթում հրապարակել է ներողության տեքստը, ինչպես նաեւ պետք է վճարի փոխհատուցում Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար: Դատարանը բավարարել է 300 հազար ՀՀ դրամի փոխհատուցումը, քանի որ առավել մեծ գումար վճարելու հնարավորություն ՔՊ պատգամավորը չունի: Իսկ իրականում այդ ընթացքում Նազարյանը Ծաղկաձորում բնակարան է գնել եւ, ըստ պաշտոնական հայտարարագրի, Նազարյանի դրամական միջոցները մի քանի անգամ ավելացել են վերջին տարիներին»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական ապարատի աշխատակիցների քպացման մոլուցքը միշտ էլ ուղեկցել է այս իշխանություններին, սակայն, մեր տեղեկություններով, այս փուլում՝ վարկանիշի զրոյացման ու դիրքերի թուլացման ֆոնին, դա ավելի ընդգծված է դարձել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ պետական կառույցներում կարիերայի համար «չորով» ՔՊ շարքերը համալրելու խնդիր է դրված։ Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, հանուն կարիերայի փոքրաթիվ համաձայնողները մոտավորապես անցնում են ՀԼԿԵՄ կամ ԽՄԿԿ շարքերն ընդունվելու ընթացակարգի նման մի «շղթա»։

Մասնավորաբար, թեկնածուն պետք է անցնի հարցազրույց, ներկայացնի իր պատկերացումներն ու մոտեցումները կուսակցության գաղափարների ու քաղաքական կուրսի վերաբերյալ («ինչո՞ւ եմ ուզում դառնալ կոմերիտական» կարգի), ապա նաև պատասխանի հանձնաժողովականների հարցերին։

Դրանցի հետո կա ևս մի «լեվլ», որտեղ նա կուսակցության ակտիվի առաջ է պաթետիկ ներկայացնում «ապագա Հայաստանի» իր տեսլականի, կուսակցության շարքերը համալրելուց հետո իր գործողությունների մասին, ապա տալիս է կուսակցական երդում»:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։

Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:

«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», - նշել են ԱԳՆ-ից։

ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:

Ավելին՝ սկզբանղբյուրում։ 

Ֆոտո

Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով

Ստամբուլում նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպումը

Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ

Պուտինը վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից. Զելենսկի

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են պատմության մեջ ամենամեծ գործարքը. սաուդցիները 600 միլիարդ դոլար կներդնեն ԱՄՆ տնտեսության մեջ

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա՝ իր ողջ հզորությամբ․ Նեթանյահու

Ուիթքոֆն ու Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին․ Reuters

Պապիկյանը Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Ժերար Դեպարդյոն կբողոքարկի Փարիզի դատարանի որոշումը

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են քարոզարշավի ժամանակ

Պոլիկլինիկայի բժիշկներն իրար մոտ այցերի են հերթագրվել՝ իրական հիվանդներին չընդունելու և հավելյալ ազատ օրեր ունենալու համար

Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել մեզ. ակցիայի մասնակից