Live24
Մայիսի 14, 2025
Live24

Live24

Լուրեր

Մարտակերտ քաղաքի շրջանում և Աղդամի ռազմական հենադաշտում հակառակորդի հարվածային ուժերի ջախջախումը, Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ-ի կողմից նպաստավոր բնագծերի զբաղեցումը տիրապետող բարձունքների վրա Ստեփանակերտի ու Մարտակերտի օպերատիվ ուղղություններում կանխարգելել են հակառակորդի ակտիվ գործողությունները՝ միաժամանակ անվտանգ դարձնելով Արցախի  Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագիծը: Հակառակորդի հարձակման միակ հնարավորությունը օդուժն էր, սակայն Արցախի  Հանրապետության հակաօդային պաշտպանության արդյունավետության բարձրացումը, ՀՕՊ միջոցների կատարելագործումը և հակաօդայինների մասնագիտական վարպետության բարձրացումը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում:

Ստեղծված պայմաններում հակառակորդի նոր ակտիվացումն սպասելի էր հարավարևելյան և հարավային ճակատագծում, քանի դեռ մարտունակ էին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ռազմական խմբավորումները: Փոխվրեժի նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հենց հիշյալ օպերատիվ ուղղությունը:

Դա դժվար չէր կռահել, քանի որ Մարտունու ուղղությունը, Աղդամի ռազմահենադաշտի կորստից ու այնտեղ գտնվող մարտունակ խմբավորման պարտությունից հետո այլևս չէր կարող գայթակղել հակառակորդին կամ հաջողության հույս ներշնչել:  ԻՊՈՒ մեծ ուժերի ու միջոցների առկայությունը Աղդամի և Մարտակերտի ուղղություններում հակառակորդին զրկում էր հակահարձակման անցնելու հնարավորությունից, իսկ Օմարի և Լաչինի ուղղություններում հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Հադրութի ՊՇ ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը պայմանավորված էր նաև այստեղ ադրբեջանական մեծ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատագծի ձգվածությամբ, ինչը մի որևէ հատվածում ճեղքում կատարելու հույս էր տալիս թշնամուն:

Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի ՊՇ-ում պաշտպանական համառ մարտերով հյուծելու հակառակորդի հարվածային խմբավորումներին, անցնելու վճռական հակահարձակման  և լուծելու հանրապետության հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը, որը ծառացած էր դեռևս 1992թ. աշնանային ռազմարշավից ի վեր: Ինչպես և սպասվում էր, Աղդամի խմբավորման պարտությունից հետո, հակառակորդը վիթխարի կենդանի ուժ և միջոցներ է կուտակել Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում, դրանով իսկ հարվածի գլխավոր ուղղությունը տեղափոխելով Արցախի  Հանրապետության հարավարևելյան ու արևելյան շրջանները:

Խախտելով կրակի դադարեցման վերաբերյալ երկկողմանի համաձայնության պայմանները՝ հակառակորդը ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով շարունակել է հայկական պաշտպանական դիրքերի հրթիռահրետակոծությունները: Հակառակորդն անընդհատ լարված է պահել իրադրությունը հակամարտության գոտում՝ չդադարող հրթիռահրետակոծություններով ու հարձակումներով ստիպելով Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումներին դիմել պատասխան գործողությունների, ընդհուպ մինչև թշնամու կրակակետերի վնասազերծումը: Հետ մղելով թշնամու ուժեղ ճնշումը՝ ԻՊՈՒ ստորաբաժանումները հակահարձակման են անցել հարավային ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով՝նպատակ ունենալով ազատագրել Հադրութի շրջանի լեռնային մասը:

Օգոստոսի 15-ին սկսվել է Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումների ընդհանուր հակահարձակումը Հադրութի շրջանի հարավում: Մարտական գործողությունները շարունակվել են նաև Հադրութի ՊՇ մյուս և Լաչինի մարդասիրական ճանապարհի ուղղություններում:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

Ո՞րն է հեշտ․ 10 մլն VS հողեր հայրենիքից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, հայտնում է, որ 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը:

Այսի՞նքն, դուք դեռ նոր ինչ-որ Կանոնակարգերի համաձայնեցումներ եք անում, որը դեռ առաջիկայում պետք է ավարտեք, բայց արդեն հեկտարներով հո՞ղ եք տվել Ադրբեջանին։

Արա՛, իսկի, բանկից մի 10 մլն դրամ չես կարող վերցնել, մինչև սաղ փաստաթղթերդ կազմած, բերած ու հաստատած չլինի, էլ չեմ ասում, որ տունդ էլ գրավ պիտի դնես, մինչ այդ գնահատող կազմակերպությունը լիկվիդային թիվ պետք ա տա, կինդ էլ պիտի համաձայնություն տա, հետո տանես, կալանքի առնեն, հետո նոր էդ 10 մլն դրամը նստացնեն հաշվիդ։

Էս կառավարությունը, որ սաղ օր պետությունից ա խոսում, ժողովրդավարությունից ա խոսում, ինքնիշխանությունից․

Ինքնիշխանությունը ո՞րն ա, որ Ալիևը ոնց ասի, անում եք, որ զապիսը չհրապարակի՞

Ժողովրդավարությունը ո՞րն ա, որ ժողովուրդը դեմ ա, բայց իր հողը, տունը, գյուղը, հանձնում եք թշնամուն, իսկի «լայաղ» չեք անում ձեր «ուսապարկերով» ֆորմալ քվեարկությու՞ն էլ անել, մի թուղթ ստորագրել, հաստատել, ասեք էս ա, սկի էդ չեք անում:

Ձեր իմացած պետությունը ո՞րն ա, էն որ եկեղեցին ինչքան թույլ, պետությունը այդքան ուժե՞ղ, թե՞ որ Ալիևի ու Էրդողանի հանձնարարականներն առանց մեկի հետ քննարկելու իրականացնում եք, էդ կոչում եք ուժեղ պետություն»։

Աղբյուրը` «Կարճ ասած»

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՈՒՂԻՂ 300 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՂՐԻՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 11000 ԹՅՈՒՐՔ ԶԻՆՎՈՐ
Ուղիղ 300 տարի առաջ՝ 1724 թ. հունիսին–հուլիսի սկզբին, Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ։ Այն բաղկացած էր Օրդուբադի 12000-անոց և դրան Թավրիզի և Ղարադաղի կողմերից միացած 6-հազարանոց թյուրքական դաշնակից զորախմբերից։ Թշնամու զորքից կոտորվել է 11000 հոգի։
Այս օրերին ոչ ոք, կարծես, չի հիշում այս հաղթանակը (եթե սխալվում եմ, խնդրում եմ, ուղղեք)։ Իմ պատմագիտական հետազոտություններում մանրամասնորեն քննել ու բացահայտել եմ այս նշանակալից պատմական իրադարձության ժամանակագրությունն ու կարևոր հանգամանաքները։ Այստեղ ընդամենը մի քանի տողով համառոտագրեմ եղելությունը՝ հուսալով, որ առնվազն գոնե Սյունիքում և, իհարկե, Մեղրիում կհիշեն ու կտոնեն հայոց փառահեղ այս հաղթանակի 300-ամյակը։
Հարձակումը Մեղրիի վրա եղել է բավականին անսպասելի։ Հնգօրյա կռիվներից հետո թյուրքական զորքը կարողացել է գրավել Մեղրու Փոքր թաղը։ Մեղրու բնակչությունը կենտրոնացել է Մեծ և Միջին թաղերում, որոնց պաշտպանությունն իրականացնելն ավելի հեշտ էր, քանի որ Փոքր թաղը գետի մյուս ափին էր։ Մեղրեցիք սուրհանդակների միջոցով շտապ օգնություն են հայցել մոտակա գավառներում տեղակայված հայոց զորքերից։
Չավնդուր գավառում (այսօրվա Կապանի շրջակայքում) 2 օրում գումարվել է 2000-անոց հայկական մի ընտիր համահավաք զորագունդ՝ վիրահայ զորավար, Դավիթ-բեկի հավատարիմ զինակից Բայանդուր իշխանի գլխավորությամբ։ Նրա զորքի մեջ էր նաև անվանի զորապետ Ստեփանոս Շահումյանը։ Այդ օգնական հեծյալ զորախումբը, գիշերային սրընթաց ռազմերթ կատարելով, ծածկաբար հասել ու մտել է Մեղրի պաշարման յոթերորդ օրվա սկզբին։
Հայոց օգնական զորքի ժամանումից ժամեր առաջ՝ նույն գիշերով Մեղրու կայազորն ինքն է դիմել խիստ հանդուգն մի քայլի։ Այն կանխարգելիչ հարված է հասցրել գետի մյուս ափին ճամբար դրած թշնամուն՝ պատճառելով նրան լուրջ կորուստներ և փախուստի մատնելով մի ամբողջ 2000-անոց զորագունդ։ Այդպիսով զգալիորեն պակասեցվել է Մեղրին պաշարող բանակի քանակը, ինչպես նաև, անշուշտ, վնասվել է նրա մարտական ոգին։ Սակավաթվության պատճառով, սակայն, Մեղրիի զինուժը չի կարողացել ինքնուրույնաբար զարգացնել այդ գիշերային հաջողությունը և վերադարձել է քաղաք։
Առավոտյան Բայանդուր «սպարապետը», իր չավնդուրցի և կենավուզցի մարտիկներից բաղկացած 2000-անոց զորքին կցել է վեց օր շարունակ քաղաքը պաշտպանած Մեղրիի կայազորը, ապա այդ նոր համահավաք զորագունդը բաժանել է երեք 860-հոգանոց գումարտակի։ Այսինքն, Բայանդուրի հրամանատարության տակ էին, ընդհանուր առմամբ, 2580 մարտիկ, որոնցից 580-ը Մեղրիի կայազորի մարտիկներն էին։ Եթե այս 580-ին գումարենք նաև այն որոշակի կորուստները, որ Մեղրիի կայազորն անխուսափելիորեն տված պետք է լիներ նախընթաց թեժ մարտերում, ապա պաշարման նախօրյակին նրա թվակազմում եղած պետք է լիներ նվազագույնը 600-700 մարտիկ։
Գլխավոր ճակատամարտը տեղի է ունեցել Մեղրիի պաշարման յոթերորդ օրը։ Հայկական զորքը, Բայանդուրի գլխավորությամբ, անմիջապես անցել է հարձակման իրեն թվապես վեց անգամ գերազանցող թշնամու դեմ (այդ պահին թշնամու զորքը պետք է կազմեր արդեն 15-16 հազար մարդ)։ Թշնամին ջախջախվել է՝ տալով, ինչպես վերը նշվեց, 11000 սպանված։ Հայերն ահռելի ռազմավար են առգրավել՝ զենք, զինամթերք, զինվորական հանդերձանք, ձիեր և գրաստներ. «...եւ առին զամենայն զկահ զկարասի բանակի նոցա, զզէն զսուր եւ զամենայն գործիս պատերազմին»։
Այս մեծ հաղթանակի ձեռքբերման գործում պետք է առանձնացնել հատկապես Մեղրիի գումարտակի հրամանատարների ու մարտիկների արհեստավարժությունը և մարտական բարձր պատրաստվածությունը, որը հաստատվում է ինչպես թշնամու երեսնապատիկ գերակշիռ ուժերի դեմ 6-օրյա հաջող դիմադրությամբ, այնպես էլ գլխավոր ճակատամարտի նախօրեին փոքրաթիվ ուժերով գիշերային նշված կանխարգելիչ հարվածն իրականացնելու կարողությամբ։
Հետևաբար, հաջորդ օրը հայկական միացյալ զորքի տարած մեծ հաղթանակը մեծապես պայմանավորված էր Մեղրիի գումարտակի գիշերային արշավի հաջողությամբ։ Գլխիվայր շրջելով հարձակվող-պաշտպանվող հարաբերությունը, մեղրեցիներն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը։ Հենց այդ հանգամանքն էլ հմտորեն օգտագործեց Բայանդուր իշխանը՝ Մեղրի հասնելուն պես հարձակման անցնելով և այդպիսով թույլ չտալով թվական գերազանցություն ունեցող թշնամուն ուշքի գալ ու վերադասավորել իր խախտված մարտակարգը։ Բայանդուր իշխանի շտապ ձեռնարկած հարձակումն ուներ նաև կանխարգելիչ բնույթ, քանի որ, հայկական հրամանատարության տեղեկությունների համաձայն, Արաքսի հարավային ափից մահմեդական մեծաթիվ մի զորք պատրաստվում էր գալ ու միանալ Մեղրին պաշարած ուժերին։
Բնականաբար, հայոց զորքում մարտական ոգու վերելքին, բացի մեղրեցիների գիշերային հաջող մարտարշավից, մեծապես նպաստել էր նաև Չավնդուրից Մեղրիին օգնության եկած կենավուզյան-չավնդուրյան 2000-անոց ընտիր միացյալ զորագնդի ժամանումը։
Բացի տեղի գումարտակի բացառիկ հմտություններից, եղել են ևս մի քանի կարևոր գործոն, որոնք նպաստել են Մեղրիի հաջող պաշտպանությանը։
Նախ, քաղաքի ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը նախապես խելամտորեն հոգ էր տարել նաև Մեղրին պաշտպանող հին բերդը վերակառուցելու մասին՝ հատուկ հարմարացնելով այն հրազենի արդյունավետ կիրառման համար։
Երկրորդ, Մեղրիի գումարտակը հագեցած էր նորագույն հրազենով. յուրաքանչյուր մարտիկ, ըստ ամենայնի, բացի սրից զինված է եղել նաև կայծքարի հրացանով՝ «կալան զանցս գետոյն զինուք եւ թուփանկովք (=հրացաններով)»։
Երրորդ, թշնամու բազմապատիկ գերակշիռ ուժերի դեմ արդյունավետ պաշտպանությունը հնարավոր էր միայն մեղրեցի մարտիկների՝ հրազենին և դրա կիրառման նորագույն մարտավարությանը լավ տիրապետելու, մասնավորապես արդյունավետորեն համատեղ համազարկեր տալու շնորհիվ։ Իսկ միասնաբար համազարկեր տալը մարտիկներից պահանջում էր նախնական լուրջ վարժվածություն ու խստագույն կարգապահություն։ Այս մարտավարությունը, ըստ ամենայնի, Սյունիք էին ներմուծել ու տարածել Դավիթ-բեկի հետ Վրաստանից ժամանած փորձառու և հմուտ հայ զորականները։
1727 թ. Մեղրիում տոնվեց ևս մեկ մեծ հաղթանակ, երբ օսմանյան 22,000-անոց կանոնավոր զորքը, կրելով ծանր կորուստներ, դուրս շպրտվեց քաղաքից ու հարակից շրջաններից։
ՓԱ՛ՌՔ, ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ։
Հ.գ. Առավել մանրամասն 1724 թ. Մեղրիի ճակատամարտի և հարակից դեպքերի մասին կարելի է կարդալ հետևյալ մենագրությանս մեջ՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» գիրքը (Եր.: «ՆՏ Հոլդինգ», 2022, էջ 520-534)։

Աղբյուրը` Արմեն Այվազյան

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հուլիսի 3-ին՝

9-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»

Հուլիսի 4-ին՝

9-րդ դասարան՝   «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

Հուլիսի 8-ին՝

9-րդ դասարան՝    «Բնագիտություն»

12-րդ դասարան՝     «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին  www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։

Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։

Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կրտսեր որդին ընդունվել է եվրոպական հայտնի բուհերից մեկը, ինչի վերաբերյալ նրա տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Այսօր` հուլիսի 1-ին` իր հայրիկի ծննդյան տարեդարձին, լավագույն նվեր է մատուցել մեր որդի Մուշեղը`ընդունվելով աշխարհի Top 50 լավագույն համալսարաններից 15-երորդի, իսկ Եվրոպայում ` I-ինի իրավագիտության ֆակուլտետը:

Շնորհավոր Մուշեղ ջան և Բարի տարեդարձ Սեյրան Մուշեղիչ»,-գրել է Ռուզանան Խաչատրյանը։

Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն:  ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Ըստ գլխավոր դատախազի՝ այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:

«Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և  հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:

Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:

Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի»,-նշել է Վարդապետյանը։

Այս համատեքստում Գլխավոր դատախազը հարկ է համարել ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ»,-եզրափակել է Վարդապետյանը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը։ Թուրքիան, վախենալով, որ սիրիացիները, ովքեր փախել էին Թուրքիա, կարող են իրենց աճով կարճ ժամանակահատվածում փոխել թուրքական բնակավայրերի ժողովրդագրական պատկերը, սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ընդհանրապես ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․․․

Այս կերպ վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի սիրիացիները վերջնականապես հեռանան Թուրքիայից»։

Փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը. ինչքան էլ արագ գործես, միևնույն է՝ ժամանակից արագ չես կարող գործել, այսինքն՝ մենք շատ դեպքերում պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում անընդհատ փորձում ենք, վազում ենք, բայց չի ստացվում ոչ մի բան:

Այդ մասին այսօր՝ հուլիսի 1-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում 2024» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա իր կարծիքը ներկայացրեց, թե որն է դրա ֆունդամենտալ պատճառներից մեկը:

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է, պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք, ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է, որովհետև նախադասություններ կան, որ, ենթադրենք, 6 տարի առաջ ՀՀ-ում այդ նախադասությունը հրապարակային հնչեցնելը կդառնար հանրային ու ներքաղաքական մեծ պրոբլեմ, և այն ժամանակ՝ մենք ինչ որոշում էլ փոխեինք, դրանից իրականությունը չէր փոխվելու: Բայց ժամանակի հետ մենք տեսնում ենք, որ այդ նախադասություններին, այդ արտահայտություններին, այդ դիտանկյուններին մարդիկ այլ կերպ են նայում, որովհետև ժամանակը, ժամանակին զուգահեռ այլ գործոններ իրենց հետ բերում են փոփոխություններ:

Իմ կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է: Այլ բան է, թե կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, թե ընդդեմ ռեֆորմների, որովհետև հանրության բնականոն զարգացումը, մեկ է, ամենամեծ ռեֆորմատորն է, այլ բան, որ կառավարությունները կարող են արգելակներ դնել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, և ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար, և, հետևաբար, իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների կայացման վրա, և կարող է էլի տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում այդ մասին, բայց կան նաև մեծ շերտեր, որոնց մասին մենք չգիտենք, և մենք պետք է առերեսվենք այդ շերտերին, պետք է հասկանանք՝ ինչպես»,- ասաց նա:

Ադրբեջանում շատ եմ եղել, ամեն անգամ զզվել եմ այն տհաճ կատակներից, որ անում են հայերի մասին.

Տեսանյութ

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ երեկ ամբողջ օրվա ընթացքում իրեն հղված ջերմ շնորհավորանքների, բարեմաղթանքների, սրտառուչ խոսքերի, բազմաթիվ հեռախոսազանգերի, պարտավորեցնող գնահատականների համար:

Սերժ Սարգսյանը փոխադարձաբար մաղթում է բոլորին քաջառողջություն, հաջողություններ, ընտանեկան երջանկություն՝ վստահեցնելով, որ բոլոր փորձությունները դիմակայելի են, ամենաանհասանելի թվացող նպատակներն անգամ իրագործելի են, երբ կա աներեր հավատ, կամք և վճռականություն, սեր միմյանց ու մեր Հայրենիքի հանդեպ:

Ֆոտո

Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով

Ստամբուլում նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հանդիպումը

Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ

Պուտինը վախենում է ինձ հետ ուղիղ բանակցություններից. Զելենսկի

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ստորագրել են պատմության մեջ ամենամեծ գործարքը. սաուդցիները 600 միլիարդ դոլար կներդնեն ԱՄՆ տնտեսության մեջ

Էրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Առաջիկա օրերին Իսրայելը կմտնի Գազա՝ իր ողջ հզորությամբ․ Նեթանյահու

Ուիթքոֆն ու Քելլոգը կմեկնեն Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-Ուկրաինա բանակցություններին․ Reuters

Պապիկյանը Միացյալ Թագավորության ԶՈՒ նախարարի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Ժերար Դեպարդյոն կբողոքարկի Փարիզի դատարանի որոշումը

ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ չնայած կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններին

Մեքսիկայում քաղաքապետի թեկնածուին գնդակահարել են քարոզարշավի ժամանակ

Պոլիկլինիկայի բժիշկներն իրար մոտ այցերի են հերթագրվել՝ իրական հիվանդներին չընդունելու և հավելյալ ազատ օրեր ունենալու համար

Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել մեզ. ակցիայի մասնակից