«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատական երկու ատյաններում հաղթել է ֆոնդի տնօրենների խորհրդին, որը 2024 թ. հունվարին նրան ազատել էր աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է Հետք էլեկտրոնային պարբերականը:
Հիշեցնենք, որ Փափազյանը ֆոնդի տնօրենն էր 2019-ի մայիսից՝ ընկերության հիմնադրումից, մինչեւ 2024 թ. հունվար: Այդ ընթացքում՝ 2019-2023 թթ., ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը նախ ՀՀ փոխվարչապետն էր, հետո՝ Երեւանի փոխքաղաքապետը, իսկ երբ 2023 թ. նոյեմբերին դարձավ Երեւանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի միակ բաժնետիրոջ՝ պետության անունից հանդես եկող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույն տարվա նոյեմբերին դադարեցրեց նրա, ինչպես նաեւ Ավինյանին փոխկապակցված եւ խորհրդի անդամ հանդիսացող Սոնա Թեւանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները (վերջիններս նախ աշխատում էին փոխվարչապետի գրասենյակում, իսկ հետո Ավինյանի հետ տեղափոխվել էին Երեւանի քաղաքապետարան):
Այս երեքի փոխարեն Վ. Քերոբյանը նշանակել էր խորհրդի նոր անդամների՝ Էդգար Մկրտչյանին (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար), Արման Ադիլխանյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար), Անի Իսպիրյանին (այն ժամանակ՝ էկոնոմիկայի փոխնախարար): Խորհրդում մնացել էին նաեւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ու իտալացի Իսիդորո Լուչիոլան, ընդհանուր՝ 5 հոգի: Ավինյանի ազատումից հետո խորհրդի նախագահը դը Վիլպենն էր, սակայն 2023-ի դեկտեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել փոխնախարար Անի Իսպիրյանը:
2024 թ. հունվարի 5-ին Իսպիրյանը, Մկրտչյանն ու Ադիլխանյանը որոշել էին պաշտոնից ազատել ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանին եւ նրա փոխարեն պաշտոնակատար նշանակել ֆոնդի աշխատակից Տիգրան Ղազարյանին: Հունվարի 7-ին ԱՆԻՖ-ը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության՝ Փափազյանին ազատելու առաջարկից հետո Դոմինիկ դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել խորհրդի անդամի պաշտոնից։ Հեռանալու որոշում էր կայացրել նաեւ Իսիդորո Լուչիոլան:
2024 թ. մարտի 5-ին Դ. Փափազյանը դիմել էր Երեւանի քաղաքացիական դատարան՝ խնդրելով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը: Հայցադիմումն ընդունվել էր դատավոր Թաթուլ Ղուկասյանի վարույթ:
Փափազյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ խորհրդի նիստի մասին ծանուցվել են 3 հոգի՝ Անի Իսպիրյանը, Էդգար Մկրտչյանն ու Արման Ադիլխանյանը: Չնայած նիստի արձանագրության մեջ չի նշվել Փափազյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման որեւէ իրավական հիմք, արձանագրության պատճառաբանություններից հետեւում է, որ խորհուրդը որոշման հիմքում դրել է տնօրենի կողմից իրեն վերապահված պարտականությունները շարունակական չկատարելը, ավելի կոնկրետ այն, որ Փափազյանը ԱՆԻՖ-ի նոր խմբագրությամբ կանոնադրությունները պետական գրանցման համար չի ներկայացրել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Հայցվորը նաեւ նշել է, որ գործատուն ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ձեւով Փափազյանից չի պահանջել գրավոր բացատրություն իր պարտականությունները չկատարելու պատճառների մասին, ինչը նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով: Բացի դրանից՝ հայտնել է, որ արձանագրությունը չի պարունակում խորհրդի նիստին մասնակցած եւ որոշմանը կողմ քվեարկած անդամների ստորագրությունները:
Պատասխանողը՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհուրդը, ըստ դատարանի, չնայած ծանուցված է եղել դատական նիստերի կայացման վայրի ու ժամանակի մասին, հայցադիմումի պատասխան, առարկություններ չի ներկայացրել:
Դատարանը պարզել է, որ 2024 թ. հունվարի 5-ին խորհրդի նախագահ Անի Իսպիրյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՆԻՖ-ի խորհրդի նիստ հեռակա կարգով՝ հարցման միջոցով: Օրակարգում քննարկվել է տնօրեն Դ. Փափազյանի կողմից 2023-ի օգոստոսի 3-ից մինչեւ 2024-ի հունվարի 3-ը իր պարտականությունները շարունակական չկատարելու հիմքով նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Հիմք ընդունելով քվեարկության արդյունքները՝ Փափազյանն ազատվել է աշխատանքից, եւ տնօրենի ժամականավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը: Միաժամանակ դատարանը նկատել է, որ արձանագրությունը ստորագրված է միայն Իսպիրյանի կողմից: Ըստ դատարանի՝ նիստի արձանագրության մեջ նշված չէ, թե Դավիթ Փափազյանի հետ կնքված պայմանագիրը Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված ինչ հիմքով է լուծվել, եւ Փափազյանի լիազորություններն ինչ հիմքով են վաղաժամկետ դադարեցվել (սա օրենսդրության պահանջ է):
2024 թ. նոյեմբերի 1-ին Երեւանի քաղաքացիական դատարանը բավարարել է Դ. Փափազյանի հայցը ու նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով անվավեր ճանաչել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի հունվարի 5-ի նիստի արձանագրությունը:
Դատարանի այս վճիռը բողոքարկել է ԱՆԻՖ-ը (ոչ թե դրա խորհուրդը, այլ հենց ԱՆԻՖ-ը): Վերջինս վերաքննիչ բողոքում նշել է, որ Փափազյանի հայցով պատասխանողը պետք է լիներ ոչ թե խորհուրդը, այլ հենց ինքը՝ ԱՆԻՖ-ը, որի անունից գործել է դրա կառավարման մարմիններից մեկը՝ խորհուրդը: Մի շարք օրենսդրական դրույթների մեջբերմամբ ԱՆԻՖ-ը վերաքննիչ ատյանին խնդրել է բեկանել ստորադաս ատյանի վճիռն ու գործը հետ ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նորից քննելու համար:
ԱՆԻՖ-ի բողոքին պատասխան բերած Փափազյանի ներկայացուցիչը հակադարձել է, որ նախկին տնօրենը որեւէ պահանջ չի ներկայացրել նախկին աշխատանքում վերականգնվելու կամ հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու մասին (միակ պահանջը եղել է խորհրդի նիստի արձանագրությունն իր մասով անվավեր ճանաչելը), հետեւաբար Փափազյանի օգտին կայացված վճիռը որեւէ կերպ չի ազդում ԱՆԻՖ-ի իրավունքների եւ պարտականությունների վրա, եւ ուրեմն դատարանը ճիշտ է արել, որ ԱՆԻՖ-ին չի ներգրավել որպես երրորդ անձ։ Նույն հիմքով Փափազյանի ներկայացուցիչը նշել է, որ ԱՆԻՖ-ը չի կարող այս գործով «պատշաճ պատասխանող» լինել, քանի որ իրենք ԱՆԻՖ-ին ուղղված որեւէ նյութաիրավական պահանջ չեն ներկայացրել, ԱՆԻՖ-ից՝ որպես գործատուից, որեւէ ակնկալիք չունեն։
«Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար բացակայում են իրավական հիմքերը։ Հետեւաբար, անհասկանալի է Վերաքննիչ դատարանի կողմից նման բողոքը վարույթ ընդունելու հանգամանքը»,- դիրքորոշում է հայտնել Փափազյանի փաստաբանը։
2025 թ. հունիսի 12-ին Վերաքննիչ դատարանը որոշել է, որ ստորադաս ատյանը՝ Երեւանի քաղաքացիական դատարանը, իրականացրել է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն, արդյունքում կայացրել է օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված դատական ակտ, իսկ վերաքննիչ բողոքում նշված փաստարկները դատական սխալի մասին հիմնավորված չեն, եւ բողոքը բավարարելու հիմքերը բացակայում են:
Այսպիսով՝ չնայած Դ. Փափազյանը առաջին եւ վերաքննիչ ատյաններում հաղթել է իրեն պաշտոնանկ արած խորհրդին, այդուհանդերձ, դա որեւէ կերպ չի անդրադառնալու նրա եւ ԱՆԻՖ-ի հարաբերությունների վրա, քանի որ նախկին տնօրենը մտադիր չէ վերականգնվել այդ պաշտոնում, ավելին՝ դեռ 2024-ի մայիսից հայտնի է, որ ԱՆԻՖ-ը լուծարվելու է, իսկ 2024 թ. օգոստոսի 29-ին Կառավարությունը որոշել է, որ այն պետք է լուծարել մի քանի գործողություն կատարելուց հետո:
Էրդողանին քննադատող թուրք մաֆիոզը մահացել է գերմանական հասարակաց տանը, ինչը վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է, գրում է գերմանական Bild պարբերականը։
Բանտից ազատվելուց կարճ ժամանակ անց թուրք մաֆիոզ Մուհամմադ Յաքութը գնացել է Կաստրոպ-Ռաուքսել քաղաքի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) մի հասարակաց տուն և նույն գիշերն այնտեղ հանկարծամահ եղել։ Սա վերջին շաբաթների ընթացքում թուրքական մաֆիայի պարագլուխի երկրորդ մահն է։
Յաքութը հանցաշխարհի այն դեմքերից մեկն էր, որը քննադատում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի իշխող կուսակցությանը։ Ավելի վաղ՝ մայիսին, Նիդեռլանդներում հրազենից սպանվել էր մեկ այլ մաֆիոզ՝ Ջեմիլ Յոնալը։
Նա Էրդողանի բացահայտ քննադատ էր և պնդում էր, որ 25 տարի ընկերություն է արել մեկ այլ մաֆիոզ՝ Սեդաթ Փեքերի հետ։ Փեքերը հայտնի դարձավ YouTube-ում հրապարակված տեսանյութի շնորհիվ, որում նա Թուրքիայի կառավարությանը մեղադրում էր կոռուպցիայի և պատվիրված սպանությունների համար։ Նա այժմ ապրում է վտարանդիության մեջ։
Յաքութը փախել է Թուրքիայից 2023 թվականին՝ քննադատական բովանդակությամբ տեսանյութեր հրապարակելուց հետո։ Թուրք դատախազները միջազգային ձերբակալման հրամանագիր են արձակել զրպարտության և այլ հանցագործությունների համար։ Արտաքսման մեջ նա շարունակում է սպառնալ նոր բացահայտումներով և հանդիպել է այլ պարագլուխների, ներառյալ՝ Էրդողանին բացահայտ սպառնալիքներ հղող Ջեմիլ Յոնալի հետ։
2025 թվականի մայիսի 1-ին Յոնալը հանդիպել է ընկերոջ հետ Հաագայի (Նիդեռլանդներ) մոտակայքի հյուրանոց-ռեստորանում՝ Յաքութի իրավաբանական աջակցության հարցը քննարկելու համար։ Հանկարծ ռեստորան է մտելվ ատրճանակով մի տղամարդ և մոտ հեռավորությունից մի քանի անգամ կրակել է Յոնալի վրա՝ հենց հաճախորդների մեջ սպանելով նրան։
Հուլիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Անցկացվել է ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցի ստուգում։
Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին տեղեկացվել է Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ հարաբերությունների շուրջ կառուցողական տեղեկատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության մասին։ Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի առաջարկը՝ Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ»,-նշվում է հայտարարության մեջ։
«Իզվեստիան» տեսանյութ է ստացել այն վայրից, որտեղ ինքնասպան է եղել Ռուսաստանի նախկին տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը։
Ստարովոյտի մարմինը հայտնաբերվել է Օդինցովո քաղաքային շրջանի այս կայանատեղիում՝ Tesla մեքենայում։
Կուրսկի մարզի նախկին ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը ցուցմունք է տվել Ռոման Ստարովոյտի դեմ, «Իզվեստիային» հայտնել է աղբյուրը։ Ապրիլին նա ձերբակալվել է տարածաշրջանում ամրաշինությունների կառուցման ընթացքում հափշտակության կասկածանքով։
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք է տալիս պայմանագրային հիմունքներով ծառայել Ռուսաստանի զինված ուժերում։ Օրենքը հրապարակվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։
Օրենքը փոփոխություններ է մտցնում «Զինվորական ծառայության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքում, որը նախատեսում է քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք տալ պայմանագիր կնքել Ռուսաստանի զինված ուժերում և այլ զինվորական կազմավորումներում զինվորական ծառայության համար։
Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել այն անձանց շրջանակը, ովքեր կարող են զինվորական ծառայության անցնել պայմանագրով։
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին 2023 թվականին մեղադրանք էր առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի այն շահառուները, որոնց տրամադրված հավաստագրի իրացումից հետո առկա է դրական մնացորդ, հուլիսի 7-ից կստանան էլեկտրոնային հաղորդագրություն՝ դրա չափի վերաբերյալ։
Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ընդգծելով, որ հաղորդագրությունը ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով, շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
Կահույքի և կենցաղային տեխնիկայի ցանկը ևս կհրապարակվի առաջիկայում. այս դեպքում անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն ներկայացնել ցանկացած տնտեսվարող սուբյեկտից ձեռքբերվող գույքի և տեխնիկայի հաշիվ ապրանքագրերը, որից հետո գումարը կփոխանցվի տնտեսվարող սուբյեկտին։
Բրազիլիայում մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովի երկրորդ օրը: Հուլիսի 6-ին միավորման երկրների ներկայացուցիչները քննարկել են միջազգային անվտանգությանը և համաշխարհային տնտեսության հարցերը, հուլիսի 7-ին օրակարգը ներառում է հումանիտար հարցեր: Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
Ըստ Բրազիլիայի կառավարության մամուլի ծառայության տեղեկատվության՝ պատվիրակությունները կքննարկեն շրջակա միջավայրի պաշտպանության և առողջապահության ոլորտում փոխգործակցության հարցերը: Բրազիլիայի ղեկավարությունը նաև մտադիր է բարձրացնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 30-րդ խորհրդաժողովին (COP-30) խմբի երկրների նախապատրաստման և մասնակցության հարցերը. COP-30-ը տեղի կունենա 2025 թվականին Բրազիլիայում:
Գագաթնաժողովի ավարտից հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն կմնան Բրազիլիայում: Հուլիսի 8-ին և 9-ին համապատասխանաբար կսկսվի Բրազիլիա նրանց պետական այցերի ծրագիրը:
BRICS խումբը հիմնադրվել է 2006 թվականին։ 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Եթովպիան ասոցիացիայի լիիրավ անդամներ են դարձել 2024 թվականի հունվարի 1-ին։ 2025 թվականի հունվարի 6-ին որպես լիիրավ անդամ BRICS-ին է միացել Ինդոնեզիան։
Իրանը հաջողությամբ հարվածել է Իսրայելի հինգ ռազմաբազաներին և ենթակառուցվածքների 40 օբյեկտներին: Այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը՝ վկայակոչելով Օրեգոնի արբանյակային տվյալների վերլուծությունը։
Ըստ տվյալների՝ խոցված թիրախների ցանկում են Հայֆայի նավահանգիստը և նավթավերամշակման գործարանը, Բեն Գուրիոն օդանավակայանը, Վեյցմանի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտը, Բեն Գուրիոնի համալսարանը, Rafael պաշտպանական ընկերության կենտրոնակայանը, Թել Ավիվում Միջուկային հետազոտությունների իսրայելական կենտրոնը, ինչպես նաև Կիրյաթ-Գաթ քաղաքի արդյունաբերական օբյեկտները:
Հարձակման ենթարկված ռազմական օբյեկտները ներառում էին Պենտագոնի իսրայելական համարժեքը՝ Կիրյաթը, Իսրայելի ՊՆ շենքերը, «Մոսադ» հետախուզության կենտրոնակայանը, ԳԹԿ ավիաբազաները և Նևատիմը, որտեղ տեղակայված են F-16 և F-35 կործանիչները: Օբյեկտներին հասցված վնասի չափը հայտնի չէ։
Ռուսները հարձակվում են ուկրաինական ճակատի տարբեր ուղղություններով։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսները Ուկրաինայի տարածքում իրականացրել են մեկ հրթիռային և 61 օդային հարված՝ օգտագործելով 1275 կամիկաձե անօդաչու թռչող սարք և հրետակոծել ավելի քան 4000 անգամ։
Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ Սևերո-Սլոբոժանսկիում, Կուրսկում, Յուժնո-Սլոբոժանսկիում, Կուպյանսկիում, Լիմանսկիում, Սևերսկիում, Տորեցկիում, Պոկրովսկիում, Նովոպավլովսկիում և Գուլյայ-Պոլյեում, գրանցվել է 149 մարտական բախում: