Ֆրանսիայում երաշտ է սկսվել. Ավելի քան 100 կոմունա մնացել է առանց խմելու ջրի

Մանրամասներ
ա

Ֆրանսիայում ավելի քան հարյուր կոմունա առանց խմելաջրի Է մնացել երաշտի պատճառով: Այդ մասին, հայտնել Է երկրի բնապահպանության նախարար Քրիստոֆեր Բեշուն:

Հուլիսի 2-ին երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումները տարածվել են ֆրանսիական մետրոպոլիայի ողջ տարածքում, ներառյալ Փարիզը եւ երեք կենտրոնական դեպարտամենտները՝ Օ դե Սենը, Սեն Սեն Դենին եւ Վալ դե Մառնը:

«Ֆրանսիայի ավելի քան հարյուր կոմունաներում այսօր այլեւս չկա խմելաջուր… Առանձին վայրերում խմելաջուր են հասցնում բեռնատարներով, քանի որ խողովակների մեջ ոչինչ չի մնացել: Մեզ անհրաժեշտ Է խստացնել սահմանափակումները»,-հայտարարել Է Բեշուն՝ BFFFMTV հեռուստաալիքի եթերով հանդես գալով Վերին Վրովանսի Ալպերի դեպարտամենտ կատարած իր աշխատանքային ուղեւորության ժամանակ:

Տապի երրորդ ալիքը Ֆրանսիա Է եկել օգոստոսի 1-ին: Ոչ բարենպաստ եղանակի վտանգավորության «նարնջագույն» մակարդակ Է հայտարարվել Ֆրանսիայի հինգ դեպարտամենտներում՝ Դրոմում, Արդեշում, Արեւելյան Պիրենեյներում, Գարում եւ Վոկլյուզում: Երկրի հարավ-արեւելքում երկրի առավելագույն ջերմաստիճանը հասել Է 40-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: