Երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր․ քաղաքապետարան

Մանրամասներ

Բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Մինչև տարեվերջ էլեկտրոնային համակարգը կներդրվի բոլոր պոլիկլինիկաներում:

Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը»,- ասված է հաղորդագրության մեջ: