Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

Մանրամասներ
տավուշ

Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել: Այս մասին Կիրանցում հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով կիրանցիների եւ Փաշինյանի հանդիպման մասին:

 «Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել։ Մեր ժողովուրդը, որ Հայաստանի Հանրապետությունն է պահել, սահման է պահել, հերոսաբար կռվել, ամենաառաջին տարիներին, երբ բանակը դեռ չէր ձևավորվել, առանց բանակի մարտնչել, կյանքեր զոհաբերել, հիմա ձեր պատճառով՝ կառավարության և նրա ղեկավարի պատճառով, մատնվել է անզորության։

Ընկճված մնալու հոգեբանությունն եք փորձում դնել նրա մեջ, անհուսության մեջ եք դրել։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որ սա իրականություն է․ էդ հերոսական ժողովուրդը, որի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, այսօր ձեր պատճառով և ձեր քաղաքականության պատճառով այս վիճակում է հայտնվել։