Եթե չկարողանանք ճգնաժամը լուծել ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի միջոցով, ապա ստիպված ենք դիմել այլ կառուցակարգերի. ԱԽ քարտուղար

Մանրամասներ

1

Հայաստանն առաջանահերթ կարծում է, որ ՌԴ-ի եւ ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամւ լուծել, բայց եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը  ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմելու, այսինքն միջազգային այլ գործընկերների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Լուրեր»-ի եթերում ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Անցած տարվա նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունները դադարել են, բայց սահմանի երկայնքով ընդհանուր առմամբ չենք կարող պնդել, որ կայունություն է եղել: Միշտ էլ Ադրբեջանը կիրառել է զենք: Սահմանային լարումնեձրը պարբերաբար շարունակվել են:

Վերջին շրջանում Ադրբեջանը չստանալով իր այնպիսի ցանկությունը, ինչպիսին է միջանցքը, սկսել է տորպեդահարել ողջ բանակցային գործընթացը նույնիսկ այլ՝ ապաշրջափակման ուղղությամբ: Երբ որ ռուսական կողմից հրապարակվեց այն փաստը, որ միջանցքի տրամաբանությամբ որեւէ գործողություն չի լինելու, դրան հետեւեցին Գորիս-Կապան հատվածների սկզբից փակումը, այնուհետեւ մաքսակետերի տեղադրումը, ապա սահմանային լարումները: Ադրբեջանը փորձում է խաղաղության կամ կայունության այն գործընթացը, որ ընթանում է, ամբողջովին ապակայունացնել եւ տարածաշրջանում ստեղծել անկայուն իրավիճակ»,-ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է ամբողջությամբ խափանել ապաշրջափակման գործընթացը. «Ապաշրջափակման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացին Հայաստանն ամբողջովին պատրաստ է: Բայց Ադրբեջանը անընդհատ դա տորպեդահարել է, այսօր էլ գտնվելով Հայաստանի սուվերեն տարածքում, խախտում է այն սկզբունքը, այն միջավայր ստեղծելու հնարավորությունը, որով հնարավոր է սահմանազատում ու սահմանագծում սկսել»,-ասաց նա: