Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասին

Մանրամասներ
կիրանց

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ այլ պաշտոնատար անձանց հանդիպումը Կիրանցի բնակիչների հետ:

Կիրանցիները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Վարչապետը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը եւ շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են։

Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները, և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ»,– ասվում է հաղորդագրության մեջ։