«Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»․ Կիրանցեցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք. հրահանգված էր չխոսել

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Կիրանցեցիները լուռ, առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ:

Նրանց ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ: Պարզ է, որ կիրանցեցիներին հրահանգված է եղել ոչ մի բառ չփոխանակել լրագրողների հետ և ոչ մի հարցի չպատասխանել:

«Մենք էդ սիրտը չունենք, որ ձեզ հարցազրույց տանք»,- համառ հարցերին ի պատասխան` ասաց մի տղամարդ: Նրանք նաև հրաժարվեցին պատասխանել հարցին, թե ով է որոշել Կիրանց գյուղի պատվիրակության կազմը։