Փաշինյանն ասել է` սահմանապահը կկանգնի, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի

Մանրամասներ
նիկոլ կիրանց

Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց Կիրանցի բնակիչների ու վարչապետի հետ հանդիպումից․

«Ասում էր՝ կարող է գիծը ըսենց անցնի, կարող է ընենց անցնի, կարող է շատ վատ անցնի, կարող է մի քիչ լավ անցնի, վարչապետին ոչ հարիր պահվածք։

Բնակիչներին նորից անորոշության ու տագնապի մեջ են դրել, մարդիկ արդեն մտածում են ամենավատի մասին, որովհետև այն ողջամիտ առաջարկները, որոնք արվել են Կիրանցի բնակիչների կողմից, ոչ մեկը չի ընդունվել։

Մարդիկ ասում են, որ գոնե վերջին տարբերակով սահմանը ոնց անցել է խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի տարիներին, գոնե այդպես անցնի։ Հիմա ասում է՝ կարող է այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։

Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ի՞նչ իմանամ»,- Փաշինյանի խոսքերը ներկայացրեց ԱԺ պատգամավորը: