ԱՄՆ-ում նիհարելու ներարկումները պաշոնապես հավանության են արժանացել որպես սրտի հիվանդությունների դեղամիջոց

Մանրամասներ
կին

ԱՄՆ-ում պաշտոնապես հավանություն են տվել նիհարելու ներարկումներին՝ որպես սրտի հիվանդութունների դեղամիջոցի։ Այժմ դրանք կարելի է ստանալ բժշկական ապահովագրությամբ, ըստ news.am-ի, գրել է Bild-ը։

Նիհարելու համար ապահովագրությամբ ներարկումներ ստացող քաղաքացիների թիվն ԱՄՆ-ում հավանաբար զգալիորեն կավելանա առաջիկայում։

ԱՄՆ դեղամիջոցների գործակալությունը (FDA) հավանություն է տվել նիհարելու Wegovy ներարկումներին, որոնք արտադրում է Novo Nordisk դանիական դեղագործական հսկան՝ սրտի նոպաների եւ ինսուլտների կանխարգելման համար։

Գերատեսչությունում հայտնել են, որ Wegovy-ն հավանության է արժանացել նաեւ հետագայում «սիրտ-անոթային ճակատագրական դեպքերի վտանգի, սիրտ-անոթային հիվանդություններ, ճարպակալում կամ ավելորդ քաշ ունեցողների սրտի նոպաների եւ ինսուլտների նվազեցման» համար։

«Բուժման տարբերակը նվազեցնում է վտանգը, կարեւոր ձեռքբերում է հանրային առողջապահության ոլորտում»,- նշել է FDA-ի ներկայացուցիչ Ջոն Շարեթսը։

Այդ դեղամիջոցների դրական ազդեցությունը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում արդեն հաստատվել է մի քանի գիտական հետազոտություններով։

Novo Nordisk ընկերության տվյալներով՝ ակտիվ բաղադրիչը՝ սեմագլուտիդը, որը պարունակվում է Wegovy-ում, նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդությունները 45-ից բարձր տարիքի 17 604 մասնակից ունեցող հետազոտությունում։ Այդ խմբում սիրտ-անոթային հիվանդությունների թիվը կրճատվել է 20 տոկոսով։

Ապահովագրական ընկերությունների մեծ մասը չի ծածկում դեղերի վրա կատարված ծախսերը, որոնք հավանության են արժանացել միայն քաշը նվազեցնելու համար։ Այդ սկբունքն, օրինակ, շարունակում է գործել Գերմանիայում, այնքան ժամանակ, մինչեւ որ նիհարելու ներարկումները հավանության արժանանան սրտի հիվանդությունների բուժման համար։