ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել

Մանրամասներ
բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է Եվրամիության մի շարք երկրների կողմից Պաղեստինի ճանաչման մասին։ Ըստ Reuters-ի՝ Բորելը դրա մասին հայտարարել է Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպմանը:

ԵՄ այս երկրները Պաղեստինի անկախությունը կարող են ճանաչել մինչև 2024 թվականի մայիս։ Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարություններ են արել Իսպանիան, Իռլանդիան, Մալթան եւ Սլովենիան։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ ասել է, որ ԵՄ-ում կան հստակ նշաններ, որ դաշինքի երկրները պատրաստ են ճանաչելու Պաղեստինը։

Սլովենիայի վարչապետի աշխատակազմի ազգային և միջազգային անվտանգության պետքարտուղար Վոյկո Վոլկին վկայակոչելով՝ Սլովենիայի մամուլի գործակալությունը (STA) հայտնել է, որ Սլովենիան մտադիր է աջակցել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին որպես մշտական ​​անդամ միանալու դիմումին։