«Ես դեռ ողջ եմ և ապրելու եմ». Լուկաշենկո

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մինսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, մեկնաբանել է իր հիվանդության մասին լուրերը:

Այս մասին հայտնում է БелТА պետական գործակալության թղթակիցը։

«Այն ամենը, ինչ գրվել է, ահավոր սուտ է: Ես պարզապես ստիպված էի այդ ամենը ոտքի վրա տանել:

Ավելի լավ է հիվանդությունը ոտքի վրա չտանել», – նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն: