Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչու են Մոսկվայում. Կրեմլ

Մանրամասներ
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չեկած արևմտյան երկրների դեսպանները մոռացել են, թե ում մոտ են հավատարմագրված և ինչու են Մոսկվայում։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք մոռանում են, թե ում են հավատարմագրված»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նրա գնահատմամբ՝ նման գործողությունները «ինքնին շատ բան են խոսում»։ «Նրանք պարզապես մոռանում են, թե որտեղ են և, ամենակարևորը, ինչու են այստեղ»,- հայտարարել է Ուշակովը։

«Կարծում եմ, որ նրանց մայրաքաղաքները խանգարում են նորմալ դիվանագիտական ​​գործառույթներ իրականացնել, ինչը ցավալի է»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Նախօրեին Ուշակովը հայտնել էր, որ նախագահի երդմնակալությանը հրավիրվել են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների ղեկավարները, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների։