Պուտինը պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր` վեց տարի ժամկետով

Մանրամասներ
պուտին

Վլադիմիր Պուտինը պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր` վեց տարի ժամկետով։ Այս մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինի երդմնակալությունից հետո Զորկինը նրան է փոխանցել նախագահական իշխանության խորհրդանիշները։

Պաշտոնը ստանձնելու հայտարարությունից հետո պետության ղեկավարը պետք է ելույթ ունենա։

Սա Պուտինի հինգերորդ ժամկետն է՝ որպես պետության ղեկավար։ Նրա առաջին երկու ժամկետները տևեցին չորս տարի։ Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել է մինչև 6 տարի։ Պուտինն իր առաջին վեցամյա ժամկետը զբաղեցրել է 2012 թվականին, իսկ երկրորդը՝ 2018 թվականին։ 2020 թվականին Հիմնական օրենքում կատարված փոփոխություններից հետո նա կարողացավ մասնակցել 2024 թվականի ընտրություններին, որոնք նա հաղթեց ձայների ռեկորդային 87,28%-ով։