Սուրեն Պետրոսյանը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե շարժումը Քոչարյանին վերադարձնելու համար է

Մանրամասներ
նիկոլ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը քիչ առաջ տեսախցիկների առջև պատասխանեց Փաշինյանի հայտարարությանը, թե շարժումը միտված է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելու համար:

«Տավուշի համար պայքարը համազգային է, շարժումը վերաբերում է յուրաքանչյուրին, սա պետականության անկման գործընթացը կասեցնելու, ինքնության պահպանման, նվաստացման ու ստորացման վիճակը հաղթահարելու, ապագան վերադարձնելու մասին է։

Չկա մեկը, որ հաշտ լինի այս նվաստացման հետ։

Նեղ քաղաքական պայքարի մասին տրամաբանություն անգամ չկա»:

Ավելին՝ տեսանյութում։