Առանց Հայաստանի ՀԱՊԿ-ը չի փլուզվի. Լուկաշենկո

Մանրամասներ
Լուկաշենկո նիկոլ

Բելառուսը միանգամայն հանգիստ է արձագանքում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ հայկական կողմի հայտարարություններին։ Այս մասին լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

«Մենք դրան միանգամայն հանգիստ ենք արձագանքում, եթե նրանք չեն ցանկանում լինել ՀԱՊԿ-ում, այն (կազմակերպություն-Խմբ.) չի փլուզվի, չի քանդվի»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Միևնույն ժամանակ, այս առնչությամբ Երևանից պաշտոնական ծանուցումներ դեռևս չեն եղել, պարզաբանել է նա։

Ալեքսանդր Լուկաշենկոն հայկական կողմին խորհուրդ է տվել չշտապել և կտրուկ շարժումներ չանել.«Դուրս գալը հեշտ է. իսկ հետո նորից մտնելը դժվար կլինի: Պետք չէ դուրս գալ, կարիք չկա ինչ-որ բան սառեցնել»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) այս պահին «սառեցված» է։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր մասնակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Փաշինյանը։ 

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ում «գերակայում է Մոսկվան»։

Պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր փակման մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ «այս պահին դա չի քննարկվում»։